1860 դիտում
12:18 19-10-2016
Քննարկվել են լանդշաֆտային քաղաքականությանն առնչվող հարցեր
Հոկտեմբերի 5-7-ը Երևանում տեղի է ունեցել Եվրոպայի խորհրդի` Լանդշաֆտի եվրոպական կոնվենցիայի ժողովրդավարական կառավարման քարտուղարության ղեկավարության և ՀՀ կառավարության հետ համատեղ Եվրոպայի խորհրդի Լանդշաֆտի եվրոպական կոնվենցիայի աշխատանքային ծրագրի շրջանակներում կազմակերպված «Լանդշաֆտի եվրոպական կոնվենցիայի իրագործման ազգային քաղաքականություններ` մարտահրավերներ և հնարավորություններ» Եվրոպայի խորհրդի 18-րդ աշխատաժողովը:
Աշխատաժողովում «Երևանի քաղաքային պլանավորման և զբոսաշրջության զարգացման ոլորտում լանդշաֆտի ինտեգրման» մասին զեկույցով հանդես է եկել Երևանի քաղաքապետարանի «Երևաննախագիծ» ՓԲԸ տնօրեն, պրոֆեսոր Սիրեկան Օհանյանը, ով հանգամանորեն ներկայացրել է բոլոր այն միջոցառումները, որոնք լանդշաֆտային քաղաքականության համատեքստում իրականացվում և նախատեսվում է իրականացնել Երևան քաղաքի զարգացման տարածական պլանավորման գործընթացում:
Վերջինս նշել է այս ուղղությամբ Երևանի և Երևանի քույր քաղաք Լիոնի միջև համագործակցությունը: «Երևաննախագիծ» ՓԲԸ տնօրենն ընդգծել է լանդշաֆտի դերի կարևորությունը քաղաքային միջավայրի զարգացման ու կայացման գործընթացում, այդ ուղղությամբ իրականացվող միջոցառումները, որոնք խթան են հանդիսանում նաև քաղաքային զբոսաշրջության զարգացման գործընթացում:
Նմանատիպ նյութեր
8252 դիտում
22:48 25-07-2017
Ռիչարդ Միլսի ցանկությամբ Դավիթ Հարությունյանն անդրադարձել է նոր հակակոռուպցիոն քաղաքականությանն առնչվող հարցերի
1232 դիտում
14:00 09-07-2022
Փաշինյանի որոշմամբ տնտեսական քաղաքականությանն առնչվող աշխատանքային նոր խումբ է ստեղծվել
Այս բաժնից
1993 դիտում
09:34 22-12-2024
Երևանում և մարզերի առանձին շրջաններում թույլ ձյուն կտեղա
898 դիտում
09:21 22-12-2024
Սյունիքի մարզի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
21286 դիտում
09:09 22-12-2024
Հանրապետության որոշ հասցեներում 36 ժամ ջուր չի լինելու