211652_close_icon
views-count4458 դիտում article-date 14:41 19-10-2016

Անկարայում կանխել են Աթաթուրքի հուշարձանի ու Թուրքիայի խորհրդարանի վրա հարձակումները

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը հարձակումներ էր նախապատրաստել Անկարայում Թուրքիայի խորհրդարանի շենքի ու Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի հուշարձանի վրա։ Այդ մասին հայտարարել է Թուրքիայի ՆԳ նախարար Սուլեյման Սոյլուն, փոխանցում է rosbalt.ru-ն։ Այսօր թուրքական ԶԼՄ-ները հայտնել էին նաև ԻՊ գրոհայինի ոչնչացման մասին, ով, ըստ տեղեկությունների, պատրաստվում էր պայթյուն իրականացնել հոկտեմբերի 29-ին Թուրքիայի Հանրապետության օրը։ Նշվում է, որ հանձնվելու՝ ոստիկանների պահանջին վերջինս չի ենթարկվել, ինչի արդյունքում էլ սպանվել է։ Անկարայում ահաբեկչական սպառնալիքների հետ կապված՝ մինչև նոյեմբեր արգելվել են բոլոր տեսակի զանգվածային միջոցառումները, այդ թվում՝ Աթաթուրքի հիշատակին ու Հանրապետության օրվան նվիրված։

Նմանատիպ նյութեր