211652_close_icon
views-count4104 դիտում article-date 16:57 16-11-2017

Լավրովը կայցելի Հայաստան և Ադրբեջան. օրակարգում ԼՂ հակամարտության կարգավորման հարցն է

Առաջիկայում տեղի կունենա ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի այցը Ադրբեջան և Հայաստան: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Նոյեմբերի 20-21-ը Լավրովը պաշտոնական այցով Երևան կայցելի, որտեղ հանդիպումներ են նախատեսված ՀՀ ԱԳ նախարարի և նախագահի հետ: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի խոսքով՝ մինչ այդ, նեյեմբերի 20-ին Ս. Լավրովը պաշտոնական այցով կայցելի Ադրբեջան: Բանակցություններ են նախատեսված Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ, որոնց ընթացքում կկատարվի կարծիքների փոխանակում. «Մենք քանիցս ասել ենք, որ Ադրբեջանը կովկասյան տարածաշրջանում մեր կարևոր ռազմավարական գործընկերն է: Այս տարի մենք նշում ենք մեր երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը»: Մ. Զախարովան նշել է, որ Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահների հետ շարունակում է նպաստել ղարաբաղյան հարցի կարգավորմանը:

Նմանատիպ նյութեր