211652_close_icon
views-count49243 դիտում article-date 10:32 20-10-2016

Փոխնախարար Սամվել Մարգարյանն աշխատանքի է գնում հեծանվով, հրաժարվել է ընդունարանով աշխատասենյակից ու գործավարուհուց. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ առողջապահության նորանշանակ փոխնախարարը, որը թեպետ պաշտոնապես դեռ չի նշանակվել, բայց վաղուց արդեն նախարարությունում է լինում, մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ հրաժարվել է փոխնախարարի համար նախատեսված ընդունարանով աշխատասենյակից, գործավարուհուց, տեղափոխվել Է մեկ այլ՝ սովորական աշխատասենյակ, գործի է գալիս հեծանիվով, ուսին էլ՝ մի թութակ։ Առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Անահիտ Հայթայանը, մեր հարցմանը պատասխանելով, ասաց, որ վերը նշված տեղեկությունները համապատասխանում են իրականությանը, բացառությամբ թութակին վերաբերող տեղեկության։ Դե ֆակտո փոխնախարար Մարգարյանը կարծում է, որ այսպես աշխատանքն ավելի դինամիկ են: Նշանակվելիք փոխնախարարի անուն-ազգանունը Սամվել Մարգարյան է։ Մինչ այս աշխատել է «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերությունում, որը ղեկավարել է առողջապահության նորանշանակ նախարար Լևոն Ալթունյանը։ Այստեղ նա զբաղեցրել է գործադիր տնօրենի ֆինանսական հարցերով տեղակալի պաշտոնը»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր