2894 դիտում
09:43 31-05-2017
Տարոն Մարգարյանն ընդդեմ Սամվել Կարապետյանի. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մայիսի 23-ին Երևան քաղաքի Գլխավոր պողատայի և Սարյան փողոցի հատման մասում՝ Բուզանդի 101 հասցեում, շինաշխատանքների ժամանակ ծառեր էին հատվել: Ականատեսները դիմել էին Երևանի քաղաքապետարան և ոստիկանություն՝ ծառահատման դեպքով ենթադրյալ մեղավորներին պատասխանատվության ենթարկելու նպատակով:
Տվյալ այգում այժմ էլ ընթանում է բարեկարգման աշխատանքներ: Բարեկարգումը պատվիրել է «Նոր Երևան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը, իսկ կապալառու կազմակերպությունը «Դակշին» ՍՊԸ-ն է:
Քաղաքապետարան ահազանգած քաղացին՝ Արման Գաբրիելյանն, իր ֆեյսբուքյան էջում հրապարակել էր հատված ծառերից լուսանկարներ և հայտնել. «Բուզանդ 101 հասցեում ծառեր են հատել, մեր ահազանգով եկան ոստիկաններ ու Կենտրոն կանաչապատումի ներկայացուցիչը: Պարզվեց, «Տաշիր գրուպ»-ը թույլտվություն ունի կենտրոնում այգի կառուցելու-կանաչապատելու, նաև ծառի ճյուղեր կտրելու թույլտվություն ունեն, սակայն ծառ հատելու թույլտվություն չունեին: Հատել են 2 ծառ»: Նույն օրը «Հետք» էլեկտրոնային պարբերականն անդրադարձել է ծառահատման դեպքին և պարզաբանում ստացել Երևանի քաղաքապետարանից: Կայքին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնել էին, որ բնապահպանության վարչությունը պարզել է, որ ծառահատումն իրականացվել է առանց համապատասխան թույլտվության, այդ իսկ պատճառով գործն ուսումնասիրվում էիրավապահների կողմից:
Armtimes.com-ը խնդրի վերաբերյալ երեկ դիմել էր Երևանի քաղաքապետարան, որտեղից հայտնեցին, թե բնապահպանության վարչությունը դեպքն արձանագրելուց հետո նյութերն ուղարկել է ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչությանը վարչական վարույթ իրականացնելու համար:
Մեր հարցերին ի պատասխան նախարարության բնապահպանական պետական տեսչությանից հայտնեցին, որ «Հետք»-ի հրապարակման հիման վրա տեսչության Երևանի տարածքային բաժնի ներկայացուցիչները գնացել են տեղազննության և պարզել են, որ հատված ծառերը ոչ թե երկուսն են այլ, ավելի շատ: Նրանց հենց տեղում «Նոր Երևան» ՍՊԸ-ի կողմից տեղեկանք է տրվել, որ ծառերը հատելու թույլտվություն ունեցել են: Նախարարությանը տրամադրել են նաև համապատասխան եզրակացությունը, որտեղ շարադրված է, թե որ ծառերը պետք է հատվեն»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
10396 դիտում
08:55 28-02-2018
Տարոն Մարգարյանն արհամարհում է Կարեն Կարապետյանի հանձնարարականները. «Ժողովուրդ»
Այս բաժնից
3205 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2233 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1099 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»