4250 դիտում
21:25 20-10-2016
Վերահաստատվել է հայ-ռուսական երկկողմ ռազմական համագործակցության բարձր մակարդակը
Հ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը հոկտեմբերի 20-ին ընդունել է Հայաստանում Ռուսաստանի դեսպանության ռազմական և ռազմաօդային կցորդ, գեներալ-մայոր Եվգենի Բուլավինցևին, ով այցելել էր Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի ղեկավարության անունից ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնի նշանակման առիթով շնորհավորական ուղերձ փոխանցելու նպատակով:
Հանդիպման ընթացքում վերահաստատվել է հայ-ռուսական երկկողմ ռազմական համագործակցության բարձր մակարդակը: Կողմերը պատրաստակամություն են արտահայտել փոխգործակցության հետագա խորացման ու ակտիվացման ուղղությամբ:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
436 դիտում
10:03 19-10-2024
Այս տարվա առաջին 9 ամսում ավելի քան 16 հազար մարդ է դիմել ՀՀ քաղաքացիության համար
853 դիտում
23:26 18-10-2024
Քաղաքաշինական նորմերի բազմաթիվ խախտումներ են հայտնաբերվել Սյունիքում