211652_close_icon
views-count1449 դիտում article-date 14:00 24-05-2019

Դեսպան Չարչօղլյանը և Հունաստանի խորհրդարանի պատգամավոր Թեոխարիսը կարևորել են հայ-հունական երկկողմ բարեկամական հարաբերությունների բարձր մակարդակը

Մայիսի 23-ին Հունաստանում ՀՀ դեսպան Ֆադեյ Չարչօղլյանն ընդունեց ընդդիմադիր «Նոր ժողովրդավարություն» կուսակցությունից Հունաստանի խորհրդարանի պատգամավոր Խարիս /Հարի/ Թեոխարիսին (Harry Theocharis): Ողջունելով հյուրին՝ դեսպան Չարչօղլյանը կարևորեց հայ-հունական երկկողմ բարեկամական հարաբերությունների բարձր մակարդակը՝ խարսխված երկու բարեկամ ժողովուրդների պատմական սերտ առնչությունների և փոխադարձ ջերմ վերաբերմունքի վրա: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ պարոն Թեոխարիսն իր առանձնահատուկ վերաբերմունքն ու հարգանքն արտահայտեց հայ ժողովրդի և նրա պատմության նկատմամբ: Տեղի ունեցավ մտքերի փոխանակում ինչպես երկու երկրներում ներքաղաքական իրավիճակի, այնպես էլ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային և միջազգային օրակարգի հարցերի շուրջ: Դեսպան Չարչօղլյանն ընդգծեց հայ-հունական տնտեսական համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը և զրուցակցին ներկայացրեց իշխանափոխությունից հետո Հայաստանում իրականացվող լայնածավալ բարեփոխումները, ինչպես նաև Հայաստանի ներդրումային միջավայրի գրավչությունն ու առավելությունները: Պարոն Թեոխարիսը Հայաստան այցելելու և տեղում գործարար շրջանակների հետ հանդիպումներ ունենալու ցանկություն հայտնեց՝ նշելով, որ իրենց կուսակցությանն անդամակցող և դրան հարող մի շարք գործարարներ նույնպես հետաքրքրված են Հայաստանում բիզնես գործունեություն ծավալելու հեռանկարով:

Նմանատիպ նյութեր