22544 դիտում
19:00 20-10-2016
Հայտնի է Մոսկվայում ամենասիրված մեքենայի մակնիշը. հետազոտություն
Սեպտեմբերին KIA Rio-ն ամենասիրված ավտոմեքենան է ճանաչվել Մոսկվայում: Այս մասին հայտնում է LifeNews-ը:
2016թ.-ի սեպտեմբերին Մոսկվայում վաճառվել է 917 հատ KIA Rio ավտոմեքենա, ինչը 21 տոկոսով ավելի քիչ է նախորդ տարվա ցուցանիշից:
Ավելի վաղ՝ ապրիլից-հունիս ամիսներին ընկած ժամանակահատվածում KIA Rio-ն նույնպես վաճառքի ռեկորդ է սահմանել: Եվ միայն օգոստոսին իր պատվավոր տեղն է զիջել մեկ այլ մոդելի՝ Hyundai Solaris-ին:
Սեպտեմբեր ամսին մեքենաների վաճառքի թվով KIA Rio-ից հետո 2-րդ տեղում է Hyundai Solaris-ը: Տվյալ մոդելից մեկ ամսում ՌԴ մայրաքաղաքում վաճառվել է 904 հատ, ինչը 37 տոկոսով ավելի ցածր է նախորդ տարվա սեպտեմբերի ցուցանիշից:
Երրորդ հորիզոնականում է Volkswagen Polo-ն, 4-րդ տեղում է Hyundai Creta-ն և վերջապես հնգյակը եզրափակում է Skoda Octavia-ն:
Ընդհանուր առմամբ, Մոսկվայում սեպտեմբեր ամսին վաճառվել է 16 հազար մեքենա, ինչը 15,5 տոկոսով քիչ է նախորդ տարվա սեպտեմբեր ամսվա ցուցանիշից:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+
Նմանատիպ նյութեր
33327 դիտում
22:54 19-10-2017
Հայտնի է Մոսկվայում ամենասիրված ավտոմեքենաների թոփ 10-նյակը
4424 դիտում
15:10 11-06-2016
Հայտնի է մեքենաշինության ողջ պատմության մեջ ամենասիրված և հաճախ գնվող ավտոմեքենան
10170 դիտում
16:12 26-02-2017
Հայտնի են Ռուսաստանում ամենասիրված սմարթֆոնները
Այս բաժնից
2800 դիտում
22:38 29-09-2024
Վեհափառի ձեռամբ օծվեց Մայր Տաճարի Ավագ Խորանի Սուրբ Սեղանը և մատուցվեց Հայրապետական Սուրբ Պատարագ
3298 դիտում
22:55 28-09-2024
Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ 2024» երգի մրցույթում կներկայացնի Լեո Մկրտչյանը