2511 դիտում
19:28 20-10-2016
ՀՀ գլխավոր դատախազն ընդունել է ԵԽ Մարդու իրավունքների և օրենքի գերակայության գլխավոր տնօրինության ղեկավարին
ՀՀ գլխավոր դատախազ Ա. Դավթյանն ընդունել է ԵԽ Մարդու իրավունքների և օրենքի գերակայության գլխավոր տնօրինության ղեկավար Ֆ. Բուայայի գլխավորած պատվիրակությանը:
Ֆիլիպ Բուայան շնորհավորել է Արթուր Դավթյանին ՀՀ գլխավոր դատախազի բարձր ու պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: ԵԽ Մարդու իրավունքների և օրենքի գերակայության գլխավոր տնօրինության ղեկավարը կարևորելով ՀՀ դատաիրավական ոլորտում իրականացվող ծրագրերը, դրանց արդյունավետության գործում ընդգծել է հատկապես դատախազության դերը:
ՀՀ գլխավոր դատախազը, ողջունել է Երևանում «Նոր ժողովրդավարության երկրների սահմանադրական վերահսկողության մարմինների միջազգային համաժողովի» անցկացումն ու դրան մասնակցելու նպատակով ԵԽ Մարդու իրավունքների և օրենքի գերակայության գլխավոր տնօրինության ղեկավարի այցը Հայաստան: ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը վստահեցրել է, որ դատախազությունը մշտական և գործուն ներգրավվածություն ունի ԵԽ տարբեր կառույցների կողմից ՀՀ դատաիրավական ոլորտում իրականացվող ծրագրերին, որոնք ուղղված են մարդու իրավունքների պաշտպանությանն ու դրանց երաշխիքների ապահովմանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ-ում օրենսդրական փոփոխությունների ընթացքին վերաբերող հարցեր: Անդրադարձ է եղել խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելմանը, զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության և կոռուպցիայի դեմ պայքարի խնդիրներին:
Ընդգծելով ՀՀ դատախազության և ԵԽ-ի միջև համագործակցության կարևորությունն ու առկա բարձր մակարդակը, կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել զարգացնել երկկողմ համագործակցությունը՝ ընդլայնելով աշխատանքային ոլորտներն ու ապահովելով դրանց շարունակականությունը:
Նմանատիպ նյութեր
2595 դիտում
21:47 21-10-2016
Հայաստանի արտգործնախարարն ընդունեց ԵԽ մարդու իրավունքների և օրենքի գերակայության գլխավոր տնօրինության ղեկավարին
Այս բաժնից
610 դիտում
21:25 20-12-2024
ՀՀ և ՌԴ միջև օդային բեռնափոխադրումներն աճել են 12 տոկոսով
679 դիտում
20:26 20-12-2024
Բաքվում սկսվող դատերով Ալիևը փորձելու է Հայաստանում բարոյալքման տրամադրություններ ստանալ. Վահե Հովհաննիսյան
730 դիտում
20:13 20-12-2024
Վահագն Գևորգյանն ազատվել է Ջրային կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից