211652_close_icon
views-count2989 դիտում article-date 15:52 21-10-2016

Երևանի թիվ 126 մանկապարտեզը հիմնանորոգումից հետո իր դռներն է բացել շուրջ 350 սաների առջև. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի հետ միասին ներկա է գտնվել Երևանի հ. 126 մանկապարտեզի վերաբացման արարողությանը: Հիմնանորոգումից հետո նախակրթարանն իր դռներն է բացել շուրջ 350 փոքրիկների առջև: Մանկապարտեզի սաներն իրենց երաժշտական կատարումներով յուրօրինակ շնորհակալություն են հայտնել բոլոր այն մարդկանց, ովքեր ներդրում են ունեցել նախակրթարանի հիմնանորոգման գործում: Մանկապարտեզի հանդիսավոր բացման պատիվը վերապահվել է Երևանի քաղաքապետին և տիկին Ռիտա Սարգսյանին: Նախակրթարանի հիմնանորոգման ծրագիրն իրականացվել է ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի աջակցությամբ՝ «Լույս» մշակութային, գիտական, կրթական հիմնադրամի և «Բիայնա» սոցիալ-մշակութային հիմնադրամի ֆինանսավորմամբ: Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ էլ անհրաժեշտ նոր գույքով են կահավորվել խմբասենյակները, խոհանոցը, դահլիճներն ու աշխատանքային մյուս սենյակները: Մանկապարտեզի բակը նույնպես բարեկարգվել և կահավորվել է մանկական ժամանակակից խաղերով: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի հետ միասին շրջել է մանկապարտեզում, ծանոթացել կատարված աշխատանքներին: Պատասխանատուները նշել են, որ ծրագրի շրջանակում փոքրիկների կրթության ու դաստիարակության համար ստեղծվել են անհրաժեշտ բոլոր պայմանները: [b]Երևանի քաղաքապետարան[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+

Նմանատիպ նյութեր