211652_close_icon
views-count4436 դիտում article-date 18:55 01-11-2017

Երևանի թիվ 26 մանկապարտեզը հիմնանորոգումից հետո իր դռներն է բացել ավելի քան 110 սաների առջև

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել Երևանի հ. 26 մանկապարտեզի վերաբացման հանդիսավոր արարողությանը: Երևանի քաղաքապետարանի տարեկան ծրագրով հիմնանորոգված նախակրթարանն իր դռներն է բացել ավելի քան 110 փոքրիկների առջև: Մանկապարտեզի բացման պատիվը վերապահվել է քաղաքապետ Տարոն Մարգարյանին և տնօրեն Նադեժդա Բաղրամյանին: Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի ուղեկցությամբ քաղաքապետ Տարոն Մարգարյանը շրջել է խմբասենյակներում, ծանոթացել կատարված աշխատանքներին ու փոքրիկների կրթության և դաստիարակության համար ստեղծված պայմաններին: Օգտվելով առիթից՝ մանկապարտեզի տնօրենը շնորհակալություն է հայտնել Երևանի քաղաքապետին ցուցաբերվող մշտական ուշադրության ու հոգածության համար, ընդգծելով, որ վերջին տարիներին նախակրթարանների պայմանների բարելավմանն ուղղված ծրագրերն իսկապես բազմաբնույթ են ու ծավալուն: Քաղաքապետ Տարոն Մարգարյանն էլ իր հերթին վստահեցրել է, որ մանկապարտեզներում իրականացվող հիմնանորոգման ու անհրաժեշտ գույքով ապահովման ծրագրերը լինելու են շարունակական: Հարկ է նշել, որ ավելի քան 50 տարվա պատմություն ունեցող այս կրթօջախն ստեղծման օրից ի վեր երբևէ հիմնանորոգման չէր ենթարկվել:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր