3371 դիտում
22:54 21-10-2016
«Այբ» դպրոցում Վեբ-կոնֆերանս տեսազանգի միջոցով տեղի ունեցավ հեռահար ուսուցման փորձնական դաս՝ Սևանի, Իջևանի և Կապանի դպրոցների հետ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Հոկտեմբերի 21-ին ՀՀ Կրթության և Գիտության նախարարության և հայաստանյան «Ռոստելեկոմի» համատեղ ջանքերով «Այբ» դպրոցում մեկնարկեցին հեռահար ուսուցման փորձնական դասընթացները Երևանի և մարզային դպրոցների միջև, որոնք իրականացվում են գյուղական դպրոցների զարգացման հայեցակարգի շրջանակներում։
«Ռոստելեկոմի» ՎԵԲ-Կոնֆերանս տեսազանգ ծառայության կիրառմամբ Երևանի «Այբ» դպրոցից միաժամանակ կապ հաստատվեց Կապանի Լեռնաձոր գյուղի, Սևանի թիվ 1 և Իջևանի թիվ 5 դպրոցների հետ։
«Այբ» դպրոցի ֆիզիկայի ուսուցիչ Բիլոր Կուրղինյանի և քիմիայի ուսուցիչ Լևոն Սարգսյանի օգնությամբ իրականացվեց ինտեգրված դաս՝ «Էլեկտրական հոսանքի ստացումը և հատկությունները» թեմայով։
«Նոր տեխնոլոգիաների մուտքը մեր առօրյա արդեն իրողություն է, և «Ռոստելեկոմը» շարունակական ծրագրեր է իրականացնում տարբեր բնագավառներ՝ այդ թվում նաև կրթության ոլորտ նոր գերարագ տեխնոլոգիաների ներդրման ուղղությամբ»,-նշեց հայաստանյան «Ռոստելեկոմի» գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը։
Դասի ընթացքում իրականացվեցին փորձ-ցուցադրություններ, իսկ հարց-քննարկումներն ապահովեցին երեխաների առավելագույն ներգրավվածությունը։ Ավարտին երեխաները լիմոնից և խնձորից պատրաստեցին հոսանքի աղբյուր ու մասնակցեցին ակտիվ հարց ու պատասխանին։
Դասընթացը սովորեցրեց աշակերտներին սահմանել էլեկտրական հոսանքը, ներկայացնել շղթաներում հաջորդական և զուգահեռ միացման հատկությունները, սահմանել իոնը և բացատրել դրա առաջացումը, ներկայացնել ատոմներում էլեկտրոնների կապի էներգիաների տարբերությունների կիրառությունը (կիտրոնի և քացախաթթվի
էլեկտրահաղորդականության օրինակով), ինչպես նաև նկարագրել հոսանքի քիմիական աղբյուրները։
Հեռահար ուսուցման դասընթացները Երևանի և մարզային դպրոցների միջև շարունակական բնույթ են կրելու։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+
Նմանատիպ նյութեր
13331 դիտում
19:21 26-12-2017
Յուրաքանչյուր երեխա կսկսի նկարահանվել ՎԵԲ-երալաշներում, ՎԵԲ-հաղորդումներում, ՎԵԲ-սերիալներում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26584 դիտում
13:09 10-05-2018
Քրեակատարողական հիմնարկներում գտնվող անձանց տեսազանգի միջոցով հաղորդակցվելու հնարավորություն է ստեղծվում
10390 դիտում
13:25 27-11-2023
24/7 գործարքներ ԱՄԻՕ-ում՝ տեսազանգի միջոցով
Այս բաժնից
700 դիտում
19:49 20-12-2024
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել նախարարների երդման արարողություն
568 դիտում
19:34 20-12-2024
ՄԻՊ-ը Շառլ Ազնավուրի անվան գրադարանների կենտրոնացված համակարգում խոսել է խտրականությունից
526 դիտում
19:19 20-12-2024
Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ մշտական համակարգողին