7755 դիտում
09:06 22-10-2016
Առաքել Մովսիսյանը, կարծում ենք, հաջորդ խորհրդարանում չի լինի. «Չորրորդ իշխանություն»
«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Անդրադառնալով պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի պաշտոնանկությանը՝ հանրապետական պատգամավոր Առաքել Մովսիսյանը (Շմայս) հայտարարել է, թե «անփոխարինելի մարդ չկա»:
«ՉԻ» – Անփոխարինելի մարդիկ, իհարկե, իսկապես չկան: Միայն թե որոշ ժամանակ առաջ նույն Շմայսը հայտարարում էր, թե եթե որևէ մեկը վատ բան ասի Սեյրան Օհանյանի հասցեին՝ ինքը, այսպես ասենք, վերջինիս կամքին հակառակ սեռական բնույթի գործողություններ կիրականացնի նրա նկատմամբ: Հիմա հետաքրքիր է՝ ըստ պարոն Շմայսի, պաշտպանության նախարարին պաշտոնից հեռացնելն ու որևէ այլ պաշտոն չտալը համարվու՞մ է «նրա հասցեին վատ բան ասել», թե ոչ:
Իսկ ընդհանրապես՝ քանի որ անփոխարինելի մարդիկ իսկապես չկան, Առաքել Մովսիսյանը, կարծում ենք, հաջորդ խորհրդարանում չի լինի: Նրա փոխարեն մի ուրիշը կխոստանա բռնի զուգավորման միջոցով պատժել նրանց, ովքեր վատ կարտահայտվեն պաշտպանության նոր նախարար Վիգեն Սարգսյանի հասցեին: Եվ իհարկե՝ ավելի քաղաքակիրթ բառապաշարով»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
25846 դիտում
17:20 05-07-2021
«3 տարի է` անգործ ենք». որտե՞ղ է Առաքել Մովսիսյանը, որի նկատմամբ հետախուզում է հայտարարվել
1776 դիտում
09:18 08-06-2016
Հակոբ Հակոբյանը չի կարծում, թե շաքարավազի ներկրման մենաշնորհ կա. «Չորրորդ իշխանություն»
Այս բաժնից
781 դիտում
07:36 17-10-2024
Ակցիաներն առաջիկայում չեն սահմանափակվի միայն իրազեկմամբ. ի՞նչ է առաջարկվելու ընդդիմադիր ուժերին. «Փաստ»
1036 դիտում
07:25 17-10-2024
Ինչու էին ուժայինները պասիվ ԱԺ վիճաբանության ժամանակ և ուր էր Անդրանիկ Քոչարյանի ընկերը․ «Ժողովուրդ»
2332 դիտում
15:34 16-10-2024
Տուժած բնակավայրերում առաջիկա ամիսը պետք է լինի շինաշխատանքների ակտիվ ընթացքի ամիս. Լոռու մարզպետ