24278 դիտում
11:42 22-10-2016
Հայաստանի «Կենտրոն» ազգային ավանդական Կարատե-դո ֆեդերացիայի սաները Հայաստան վերադարձան 3 ոսկե, 4 արծաթե և 4 բրոնզե մեդալներով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
2016 թ. Հոկտեմբերի 14-15-ը Լեհաստանի Կրակով քաղաքում տեղի ունեցավ ավանդական կարատեի Աշխարհի 32-րդ առաջնությունը, որին մասնակցում էին 33 պետություններ, այդ թվում նաև Հայաստանի Հանրապետությունը և Լեռնային Ղարաբաղը:
Հայաստանի պատվիրակությունը Լեհաստան էր մեկնել 26 հոգուց բաղկացած անձնակազմով՝ Հայաստանի «Կենտրոն» Ազգային Ավանդական Կարատե-դո Ֆեդերացիայի նախագահ Սուրեն Մաթևոսյանի գլխավորությամբ:
10-11 տարիքայինների մեջ թիմային կատա մրցաձևից բրոնզե մեդալակիր է դարձել Մարատ Հարությունյանը:
12-13 տարիքայինների մեջ Աշխարհի չեմպիոն է դարձել Մանվել Ղալայանը:
Անհատական կատա, էմբու և թիմային կատա մրցաձևերից կրկնակի արծաթե և բրոնզե մեդալակիրներ են դարձել Էրիկ Հովսեփյանը և Հովհաննես Փիլոյանը:
14-15 տարիքայինների մեջ Աշխարհի չեմպիոն է դարձել Վարդան Ղալայանը:
16-17 տարիքայինների մեջ Ֆուկու-գու մրցաձևից բրոնզե մեդալակիր է դարձել Միքայել Մաթոսյանը:
Մեծահասակների մեջ Աշխարհի չեմպիոն է դարձել Նարեկ Իսկանդարյանը՝ ֆուկու-գու մրցաձևից, ինչպես նաև բրոնզե մեդալակիր՝ անհատական կատա մրցաձևից:
Ընդհանուր առմամբ՝ մեր հավաքականը Հայաստան է վերադարձել 3 ոսկե, 4 արծաթե և 4 բրոնզե մեդալներով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 19+
19+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
4507 դիտում
19:45 30-11-2016
Եվրոպայի մեկ չեմպիոն, բրոնզե ու արծաթե մեդալակիրներ. Կիոկուշին կարատեի մարզիկները վերադարձան մեդալներով