2570 դիտում
15:30 22-10-2016
Դմիտրի Պեսկով. «նորմանդական քառյակը» պետք է ընդհանուր լեզու գտնի
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ «նորմանդական քառյակի»՝ Ֆրանսիայի, Գերմանիայի, Ռուսաստանի ու Ուկրաինայի առաջնորդների հանդիպման ժամանակ նկատվել է «ընդհանուր լեզվի բացակայություն», հաղորդում է gazeta.ru-ն։
Այդուհանդերձ, կողմերը պատրաստակամություն են հայտնել աշխատելու այդ ուղղությամբ։ Նրա խոսքով՝ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն փորձում է խոսել 3 լեզուներով՝ ուկրաիներենից անցնելով անգլերենի, որոշ արտահայտություններ ռուսերենով անելով, իսկ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ կատակում էր գերմաներենով։
Պեսկովը ընդգծել է, որ Բեռլինում բանակցությունների անցկացման իդեալական պայմաններ են ստեղծված եղել, և չնայած կողմերը կարողացել են հաղթահարել լեզվական արգելքները, սակայն «ընդհանուր լեզու» առայժմ չեն գտնում հիմնական խնդրի շուրջ։
Նմանատիպ նյութեր
1215 դիտում
10:51 22-01-2015
«Նորմանդական քառյակը» ընդհանուր հայտարարի է եկել սպառազինությունների հետքաշման և սահմանազատման շուրջ
3657 դիտում
11:33 09-02-2015
«Նորմանդական քառյակը» պատրաստվում է հանդիպման
Այս բաժնից
1342 դիտում
17:28 12-01-2025
Եմենի լիցքավորման կայաններից մեկի վթարից զոհերի թիվը հասել է 15-ի
1210 դիտում
17:16 12-01-2025
Թուրքիայի արտգործնախարարը Էր-Ռիադում մասնակցել է Սիրիայի հարցով հանդիպմանը
1267 դիտում
16:23 12-01-2025
Ադրբեջանը հայտնել է, որ շուտով կվերսկսի գազի մատակարարումը Սերբիա