1978 դիտում
16:31 22-10-2016
ՀՀԿ-ական երիտասարդները ճանաչողական-կրթական այցով եղել են Գերմանիայում
Հոկտեմբերի 16-21-ը գերմանական Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի վրաստանյան գրասենյակի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Հարավային Կովկասի երիտասարդ քաղաքական գործիչների ճանաչողական-կրթական այցը Գերմանիա:
Ծրագիրը բաղկացած է եղել ամառային և ձմեռային դպրոցներից և ամփոփվել է Բեռլինում: Նախաձեռնությանը մասնակցել են Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի տարբեր կուսակցությունների երիտասարդ ներկայացուցիչներ: Ծրագրին ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը ներկայացրել են Անահիտ Թունյանը, Գրիգոր Ոսկերչյանը և Սմբատ Ղահրամանյանը:
Այցի շրջանակներում երիտասարդները հանդիպել են Գերմանիայի <<Քրիտոնեադեմոկրատական միություն>> կուսակցության պատգամավորների, պետական բարձրաստիճան պաշտոնյաների, տարածքային կառույցների ղեկավարների և ՏԻՄ ներկայացուցիչների հետ, որի ժամանակ ՀՀԿ ԵԿ ներկայացուցիչները ներկայացրել են ՀՀԿ կառուցվածքը, պատմությունը և գաղափարախոսությունը:
Ճանաչողական հանդիպումներ են եղել նաև Բունդեսթագում, Կանցլերի նստավայրում, արտաքին գործերի նախարարությունում և պետական կառավարման այլ օղակներում:
ՀՀԿ ԵԿ ներկայացուցիչներն ակտիվորեն մասնակցել են բոլոր քննարկումներին` ներկայացնելով Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգը, ԼՂՀ հարցի վերաբերյալ պաշտոնական Երևանի տեսակետը, հայ ազգի շահերն ու հետաքրքրությունները, ինչպես նաև Հայաստանում տեղի ունեցած սահմանադրական բարեփոխումներն ու քաղաքական փոփոխությունները:
ՀՀԿ երիտասարդական կազմակերպություն
Նմանատիպ նյութեր
4024 դիտում
13:00 03-07-2016
Լոռեցի ՀՀԿ-ական երիտասարդները կազմակերպել էին ճանաչողական մարզային էքսկուրսիա. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
3789 դիտում
19:10 31-03-2015
Նախարար Գաբրիել Ղազարյանը ճանաչողական այցով եղել է Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիայում
16556 դիտում
21:25 14-05-2019
Արմավիրի մարզպետը ճանաչողական այցով եղել է Արմավիրի մայր ջրանցքում, Գետաշեն և Բերքաշատ համայնքներում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
1819 դիտում
14:41 07-01-2025
ՀՎԿԱԿ-ը՝ Հայաստանում գրանցված մետապնևմովիրուսի դեպքերի մասին
1963 դիտում
20:51 06-01-2025
Ճաշել, նոր ենք եկել, ժողովուրդ ջան. չեմ էլ խմում, բայց կչխկացնեմ. Փաշինյանը՝ Արուճում․ NEWS.am
2035 դիտում
18:12 05-01-2025
Նիկոլ Փաշինյանը հիմա էլ մարտահրավեր է նետում Խորենացուն, Դրասխանակերտցուն ու ողջ հայոց պատմագիտությանը․ Շարմազանով