211652_close_icon

Ղրղզստանի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը դուրս է գալիս խորհրդարանական կոալիցիայից

views-count3082 դիտում article-date 15:51 24-10-2016
Ղրղզստանի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը հայտարարել է խորհրդարանական կոալիցիայից դուրս գալու մասին, ինչը նշանակում է կառավարության հրաժարական, հայտնում է Интерфакс գործակալությունը: Սոցիալ-դեմոկրատական կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Իսա Օմուրկուլովը պարզաբանել է, որ Ղրղզստանի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը դուրս է գալիս մեծամասնության կոալիցիայից՝ դրա մաս կազմող խմբակցությունների հետ «քաղաքական հայացքների անհամաձայնության» պատճառով: Դուրս գալու մասին որոշումը կայացվել է երկուշաբթի՝ խմբակցության նիստի ժամանակ: Ղրղզստանի սահմանադրությամբ՝ մեծամասնության կոալիցիայից խմբակցություններից մեկի դուրս գալը հանգեցնում է կառավարության հրաժարականին:

Նմանատիպ նյութեր