958 դիտում
19:15 24-10-2016
ԼՂՀ Ազգային ժողովում տեղի է ունեցել Ժողովրդավարություն խմբակցության անդամների հանդիպումը վարչապետի հետ
Հոկտեմբերի 24-ին ԼՂՀ Ազգային ժողովում տեղի է Արցախի ժողովրդավարական կուսակցության «Ժողովրդավարություն» խմբակցության անդամների հանդիպումը ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանի հետ:
Հանդիպմանը վարչապետը ներկայացրել է գյուղատնտեսության զարգացման հայեցակարգի մշակման հիմնական սկզբունքներն ու ուղղությունները:
Տնտեսության զարգացման մեջ գյուղատնտեսության ոլորտին հատուկ ուշադրություն դարձնելու պատճառը Արայիկ Հարությունյանը պայմանավորել է երկրում այդ ոլորտի հեռանկարային զարգացման մեծ նախադրյալների առկայությամբ:
Վարչապետը նաև նշել է, որ ցայսօր գյուղատնտեսության բնագավառում կատարված ծրագրերը եղել են փորձեր, ինչի արդյունքում վեր են հանվել ոլորտի առավելություններն ու թերությունները, իսկ այժմ ճշգրտված ռազմավարություն ընտրելու և կոնկրետ ուղղություններով հստակ զարգացում ապահովելու պահն է:
Հանդիպման ավարտին տեղի է ունեցել մտքերի փոխանակում, որի ընթացքում խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանը և խմբակցության մյուս անդամները առաջադրել են հարցեր ու հանդես եկել առաջարկություններով: Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել քննարկումները՝ այդ և ուրիշ հրատապ թեմաների շուրջ:
Նմանատիպ նյութեր
1180 դիտում
20:52 08-05-2015
ՀՀ և ԼՂՀ վարչապետների նախագահությամբ տեղի է ունեցել ՀՀ և ԼՂՀ կառավարությունների անդամների հանդիպումը
1376 դիտում
22:11 30-09-2019
Արցախի ԱԺ «ժողովրդավարություն» խմբակցության ղեկավար Վարդգես Բաղրյանի պատասխանը Հայկ Խանումյանին
2488 դիտում
16:47 22-06-2020
Արցախի ԱԺ նախագահը հանդիպել է «Արցախի ժողովրդավարություն կուսակցություն» խմբակցության պատգամավորներին
Այս բաժնից
487 դիտում
18:02 17-01-2025
ՀՀ քննչական կոմիտեի նախագահն ընդունել է ՀՀ-ում ՌԴ դեսպանին
1189 դիտում
17:43 17-01-2025
Ովքեր և ինչպես 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր. ՊԵԿ-ը մանրամասներ է ներկայացրել
2008 դիտում
17:20 17-01-2025
Տեսագրությունում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում