211652_close_icon
views-count4870 դիտում article-date 11:15 25-10-2016

Հակառակորդն այս գիշեր շուրջ 250 կրակոց է արձակել հայ դիրքապահների ուղղությամբ. ԼՂՀ ՊՆ

Հոկտեմբերի 24-ի լույս 25-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է 25 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 250 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը պահպանել են հրադադարի ռեժիմը և անհրաժեշտ քայլեր ձեռնարկել մարտական դիրքերի պահպանությունը հուսալիորեն կազմակեպելու համար: [b]ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն [/b]

Նմանատիպ նյութեր