211652_close_icon
views-count52272 դիտում article-date 17:53 25-10-2016

Մաշտոցի ոստիկանները հայտնաբերեցին Երևանում հարսանքավորների մասնակցությամբ դաժան ու ողբերգական ավտովթարի 28-ամյա տղային մահվան ելքով վրաերթի ենթարկած վարորդին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Այսօր՝ հոկտեմբերի 25-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի աշխատակիցները իրացնելով ստացված օպերատիվ տվյալները՝ ոստիկանության Մաշտոցի բաժին են բերման ենթարկել Երևան քաղաքի 16-րդ թաղամասի բնակիչ, 34-ամյա Հովիկ Ներսիսյանին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս կասկածվում է այս տարվա սեպտեմբերի 19-ին Աշտարակ- Երևան ավտոճանապարհի Վահագնի թաղամասի հարևանությամբ 28-ամյա Արմեն Օհանյանին վրաերթի ենթարկելու մեջ: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ այդ օրը Ա. Օհանյանը ավտովթարի էր ենթարկվել և մինչև վրաերթի ենթարկվելը, ըստ դատաբժշկի նախնական եզրակացության՝ կենդանի է եղել ու արդեն Հ. Ներսիսյանը իր վարած ГАЗель մակնիշի 2386 Տ համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկում վիրավոր Ա. Օհանյանին և նրան թողնելով անօգնական՝ դիմում է փախուստի: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Հ. Ներսիսյանն, ով աշխատում է «Սաղատրանս» ՍՊԸ-ում, որպես վարորդ, արդեն խոստովանել է, որ վրաերթը կատարվել է իր կողմից, սակայն՝ ոչ միտումնավոր, այլ ինքը դեպի Երևան ընթանալիս՝ նկատել է ողբերգական վթարը և շեղվելով՝ վրաեթի է ենթարկել փողոցում գտնվող վիրավոր Ա. Օհանյանին: Գ. Շամշյանը հայտնում է նաև, որ Մաշտոցի ոստիկանները կատարել են հսկայածավալ աշխատանք և դրա արդյունքում էլ առեղծվածային դեպքը բացահայտվել է: Աշխատանքները ղեկավարել է Մաշտոցի ոստիկանության պետ Ռուբեն Ներսիսյանը: Հայտնաբերվել է նաև ГАЗель մակնիշի մարդատար ավտոմեքենան, որը շահագործվում է թիվ 64 երթուղու մեջ, իսկ երթուղին 15 թաղամասից մինչև Երևանի պետական համալսարան է: Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից [url=https://shamshyan.com/hy/article/2016/09/19/95921/]հայտնել [/url]էր ֆոտոլրագրղը, սեպտեմբերի 19-ին դաժան ու ողբերգական դեպք էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:00-ի սահմաններում Opel մակնիշի 29 ՍՕ 653 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Աշտարակ-Երևան ավտոճանապարհի Վահագնի թաղամասի հարևանությամբ դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել էլեկտրասյանն ու գլխիվայր շրջվել: Վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել էին, 3 հոգի ծայրահեղ ծանր վիճակով տեղափոխվել էին «Արմենիա» բժշկական կենտրոն: Դեպքի վայր էր ժամանել ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը` բաժնի պետի օպերգծով տեղակալ Ալիկ Հակոբյանի գլխավորությամբ: Ժամանել էր նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը՝ փրկարար ծառայության լեյտենանտ Արթուր Վելյանի գլխավորությամբ։ Ժամանել էր նաև թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատը` ջոկատի հրամանատար Արթուր Սահակյանի գլխավորութմամբ: Դեպքի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արտավազդ Հարությունյանը տեղեկությունը փոխանցել էր Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեղից ժամանել էր վարչության պետի տեղակալ Արտաշես Վանյանը և ավագ քննիչ Հրանտ Պետրոսյանը, ում կողմից փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քր.օր.-ի 242 հոդվածի 3-րդ մասի հատկանիշով: Դեպքի վայրում հավաքվածները ասում էին, որ մահացածներն ու վիրավորները վերադառնում էին հարսանեկան արարողությունից: Ավելի ուշ ֆոտոլրագրողը հայտնել էր, որ ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզել էին վթարի հետևանքով մահացածների ինքնությունը. նրանք էին՝ Երևան քաղաքի Կիևյան փողոցի 30 շենքի բնակիչ, 47-ամյա Արսեն Ալթունյանը և Տավուշի մարզի Իջևան քաղաքի Բլբուլյան փողոցի բնակիչ, 28-ամյա Արմեն Օհանյանը, իսկ վիրավորներն էին՝ նույն հասցեի բնակիչ, 46-ամյա Անահիտ Ալթունյանը, 61-ամյա Սուրեն Գասպարյանը և 56-ամյա Գոհար Քաթաջյանը։ [b]Կասկածյալ, 34-ամյա Հովիկ Ներսիսյան [/b] [img]/ups/images/0086992001477404181113503.jpg[/img] [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութերը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 82+
82+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր