211652_close_icon
views-count99358 դիտում article-date 21:01 14-01-2020

Տավուշի մարզում ոստիկանները տաք հետքերով հայտնաբերեցին 8-ամյա տղային վրաերթի ենթարկած վարորդին ու նրա Lexus-ը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ հունվարի 13-ին, վրաերթ է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 14։30-ի սահմաններում ոստիկանության Նոյեմբերյանի բաժին ահազանգ է ստացվել, որ Նոյեմբերյան քաղաքի Երևանյան փողոցում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթաիկել 8-ամյա մի տղայի։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի պետի և ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի հրամանատար Սմբատ Ներեկյանի գլխավորությամբ։ Ոստիկանները պարզել են, որ վրաերթի ենթարկվածը Նոյեմբերյան համայնքի և թիվ 2 դպրոցի 2-րդ դասարանի աշակերտ՝ 8-ամյա Լ. Ա-ն է։ Մինչ բժիշկները առաջին օգնությունն էին ցուցաբերում երեխային, Նոյեմբերյանի ոստիկաններն ու ճանապարհային ոստիկանները տաք հետքերով պարզել են, որ վրաերթը կատարել է Երևան քաղաքի բնակիչ՝ 32-ամյա Ա. Ա-ն՝ իր վարած Lexus GX 460 մակնիշի 962 AN 61 հաարանիշի ավտոմեքենայով, որից հետո կատարված բացատրական աշխատանքների շնորհիվ Ա. Ա-ն ներկայացել է ոստիկանություն։ Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարող ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի ավագ հետաքննիչ Հայկ Ապրիկյանի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 13+
13+

Նմանատիպ նյութեր