211652_close_icon
views-count1745 դիտում article-date 20:07 26-10-2016

ՀՀ ֆինանսների նախարարությունում ստորագրվել է Փոխըմբռնման հուշագիր

ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանն ընդունել է ՌԴ ֆինանսների նախարարությանը կից «Ռուսաստանի Դաշնության թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական ֆոնդի ձևավորման, թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պահպանման, բացթողնման և օգտագործման» դաշնային պետական հաստատության ղեկավար Անդրեյ Յուրինին: Այցի շրջանակում ՀՀ ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալության և ՌԴ ֆինանսների նախարարությանը կից «Ռուսաստանի Դաշնության թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական ֆոնդի ձևավորման, թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պահպանման, բացթողնման և օգտագործման» դաշնային պետական հաստատության միջև ստորագրվել է համագործակցության վերաբերյալ Փոխըմբռնման հուշագիր, որի նպատակը թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի ոլորտում ՀՀ և ՌԴ գործնական կապերի փոխադարձ ընդլայնումն ու համագործակցության ապահովումն է: Փոխհամագործակցության շրջանակում նախատեսվում է կադրերի վերապատրաստում, փորձի փոխանակում, սեմինարների, կոնֆերանսների, ցուցահանդեսների և այլ համատեղ միջոցառումների կազմակերպում և անցկացում: Մասնավորապես, համատեղ աշխատանքներ կտարվեն թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի շուկայի զարգացմանը միտված երկկողմ մոտեցումների մշակման, ինչպես նաև նշյալ ոլորտի տեղեկատվության փոխանակման հարցերով համագործակցության ուղղություններով: Հայկական կողմից համաձայնագիրը ստորագրել է ՀՀ ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալության պետ Վահե Առաքելյանը, իսկ ռուսական կողմից՝ ՌԴ ֆինանսների նախարարությանը կից «Ռուսաստանի Դաշնության թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական ֆոնդի ձևավորման, թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պահպանման, բացթողնման և օգտագործման» դաշնային պետական հաստատության ղեկավար Անդրեյ Յուրինը: Վահե Առաքելյանի խոսքով՝ վերոնշալ հուշագիրը 2015թ.-ին երկու կառույցների միջև ստորագրված համագործակցության փաստաթղթի տրամաբանական շարունակությունն ու սկսած գործընթացի զարգացումն է, ինչը հնարավորություն կըձեռի էլ ավելի ընդլայնել երկու երկրների համագործակցությունը թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի շուկայի զարգացման և միասնականացման բնագավառում: Ռուսական կողմի պաշտոնական ներկայացուցիչը համոզմունք է հայտնել, որ գլոբալիզացման ուղին բռնած արտաքին աշխարհի համապատկերին համադրվելու կարևորագույն գործընթացը ընդհանուր մոտեցումներ մշակելն ու զարգացնելն է. «Ընդհանուր մոտեցումների զարգացումը տերմինաբանության, չափորոշիչների, գնորդի համար տեղեկատվության մատուցման և այլ աշխատանքների վերաբերյալ գործողություններն են, որոնք նպաստելու են շուկայում ապրանքի ներգրավվածությանը, հետևաբար նաև արտադրողների տնտեսական վիճակի բարելավմանը»:

Նմանատիպ նյութեր