Զինեդին Զիդան. Նաչոյի գոլը կմտնի պատմության մեջ. այն իմ գոլից գեղեցիկ էր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը Իսպանիայի Գավաթում «Կուլտուրալ Լեոնեսայի» նկատմամբ տարած հաղթանակից (7:1) հետո իր հիացմունք է հայտնել թիմի պաշտպան Նաչոյի գոլի առթիվ:
«Նաչոն ինչ-որ անհավանական բան արեց: Այդ գոլը կմտնի պատմության մեջ: Այն Չեմպիոնների լիգայի եզրափակիչում իմ խփած գոլից էր գեղեցիկ», ասել է Զիդանը: