211652_close_icon
views-count22926 դիտում article-date 10:42 28-10-2016

Երևանում բախվել են BMW-ն ու 07-ը. վերջինի գազաբալոնն էլ մեքենայից շպրտվել է. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ճանապարհային ոստիկանության հետաքննչական բաժնի հետաքննիչ Գևորգ Խանաղյանի կողմից նյութեր են նախապատրաստվում հոկտեմբերի 26-ին Երևանում տեղի ունեցած ավտովթարի փաստով։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 21:40-ի սահմաններում Թամանցիների փողոցի և Արտաշատի խճուղու խաչմերուկում բախվել են ВАЗ 2107 մակնիշի 34 MO 171 համարանիշի և BMW մակնիշի 34 FV 200 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով 07-ն էլ բախվել է «Սանիթեք»-ի աղբարկղին, իսկ գազի բալոնն էլ պոկվել և շպրտվել էր։ Վթարի հետևանքով 07-ի վարորդը և ուղևորը տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 1-ին դասակի աշխատակիցները: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արշակ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է ՃՈ հետաքննչական բաժին, որտեղից դեպքի վայր է ժամանել հետաքննիչ Գ. Խանաղյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ճանապարհային ոստիկանությունն ու հետաքննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորի ինքնությունը։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 33+
33+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր