66391 դիտում
11:29 28-10-2016
Ոստիկանները հայտնաբերել են 38-ամյա տականքին, ով կասկածվում է 10 և 8 տարեկան աղջիկների նկատմամբ սեռական բնույթի ոտնձգություններ կատարելու մեջ
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի մարզային քննչական վարչություններից մեկում նյութեր են նախապատրաստվում 32-ամյա Կ. Մ-ի հայտարարության հիման վրա։
Վերջինս ոստիկանությանը հայտնել է, որ 38-ամյա Ա. Հ-ն, ով հանրապետությունում գործող հայտնի հիմնարկություններից մեկում աշխատում է որպես ռեժիմի բաժնի տեսուչ-հսկիչ, սեռական բնույթի ոտնձգություն է կատարել իր դստեր նկատմամբ։
Մայրը պնդել է, որ անառակը, վերնաշապիկի տակից դիտելով երեխայի մարմինը, ասել է, թե՝ «դեռ հասունանալու տեղ ունես»։
Երեկ՝ հոկտեմբերի 27-ին, 30-ամյա Ա. Վ-ն նույնպես հայտնել է ոստիկանություն, որ այս տարվա հուլիս ամսին նույն Ա. Հ.-ն իր տանը սեռական բնույթի ոտնձգություններ է կատարել իր դստեր՝ 8-ամյա Է. Հ.-ի նկատմամբ։ Ստահակը ձեռքերով շոյել է դստեր սեռական օրգաններն ու հարցրել՝ արդյո՞ք դա իրեն դուր է գալիս, և այդ ընթացքոմ տականքը ստիպել է երեխային դիտել էրոտիկ բնույթի ֆիլմեր և մուլտեր։
ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ա. Հ.-ն հայտնաբերվել և բերման է ենթարկվել մարզային ոստիկանություն։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ երեխաները սովորում են՝ Մ. Զ-ն՝ 5-րդ, Է. Հ-ն՝ 3-րդ դասարանում։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: