211652_close_icon
views-count45524 դիտում article-date 10:26 28-12-2021

Արարատի մարզի ոստիկանները հայտնաբերել են 55-ամյա տղամարդուն, ով կասկածվում է 8-ամյա աղջնակի նկատմամբ սեռական բնույթի և անառակաբարո գործողություններ կատարելու մեջ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝  ոստիկանության  Մասիսի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում օրեր առաջ ոստիկանության Մասիսի բաժին դիմած Արարատի մարզի գյուղերից մեկի բնակչի ահազանգի փաստով:

Այդ օրը  31-ամյա բնակչուհին հայտնել է, որ  հարևանը այս տարվա ամռանը իր 8 տարեկան աղջկան կանչել է իր տուն, կատարել  սեռական բնույթի ոտնձգություններ,  ինչից հետո երեխան այս պահին գտնվում է  ծանր հոգեբանական վիճակում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը , ոստիկանության Արարատի մարզային վարչության ծառայողները՝ վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանի և ոստիկանության Մասիսի բաժնի պետ  Վահագն Գրիգորյանի գլխավորությամբ պարզել են, որ Արարատի մարզի  8-ամյա աղջնակը իր մայրիկին պատմել է, որ ամռան ամիսներին իրենց հարևանը իրեն տարել է իրենց տուն, որտեղ մերկացրել է ու ցուցադրել  սեռական օրգանը և առաջարկել կպնել դրան, որը կատարվել է  մի քանի անգամ:

Արարատի մարզի ոստիկանները կասկածյալ 55-ամյա տղամարդուն հայտնաբերել են Երևանի «Դալմա Գարդեն Մոլ» առևտրի կենտրոնի մոտ, ով բերման է ենթարկվել ոստիկանության Մասիսի բաժին:

 Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նա խոստովանել է իր արարքը, որից հետո ձերբակալվել է:

 Ֆոտոլրագրողի  տեղեկություններով՝ նախապատրաստված նյութերը փոխանցվելու են Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 
 

Նմանատիպ նյութեր