211652_close_icon
views-count7509 դիտում article-date 14:31 28-10-2016

Քաղցկեղով հիվանդ կինը չի կարողանում անցնել քիմիաթերապիայի կուրսը` 800 000 դրամ չունենալու պատճառով. ՏԵՍԱՆՅՈՒԹ

1967թ. ծնված արարատցի Գայանե Մնացականյանը 2016 թվականի փետրվարին առողջական խնդիրներով դիմում է բժշկի և պարզվում է, որ նրա մոտ առկա է չարորակ գոյացություն, անմիջապես կատարվում է վիրահատություն և նշանակվում քիմիաթերապիա: Տիկին Գայանեն ունի չորս դուստր, և աղջիկներն իրենց ուժերով անում են ամեն բան, որ փրկեն մոր կյանքը: Գայանեն անցել է քիմիաթերապիայի յոթ կուրս, վերջին կուրսի համար անհրաժեշտ գումարը, որը կազմում է 800 000 դրամ, այլևս չեն կարողանում վճարել, և ընտանիքը դիմում է հանրության աջակցությանը: Բուժումը հրատապ է, որովհետև օջախներ են հայտնաբերվել և՛ թոքերում, և՛ ոսկրերում: Ընտանիքը գտնվում է սոցիալապես ծանր պայմաններում՝ Գայանեն դստեր հետ ապրում է Երևանում վարձու բնակարանում: Ովքեր կցանկանան աջակցել Գայանեի բուժմանը, ՎՏԲ -ՀԱՅԱՍՏԱՆ ԲԱՆԿՈՒՄ Գայանեի փեսայի՝ Դավիթ Համբարձումյանի անունով բացվել են հաշվեհամարներ՝ [b]16008017651606 ՀՀ դրամ; 16008017651607 ԱՄՆ դրամ; 16008017651608 ԵՎՐՈ; 16008017651609 ՌԴ ռուբլի: SWIFT:ARMJAM22[/b] Ընտանիքի հետ կապ հաստատելու համար զանգահարել հետևյալ հեռախոսահամարներին՝ [b]+37498 740 308, +37498 616 643:[/b] [img]/ups/images/0641705001477640586407174.jpg[/img][img]/ups/images/0997420001477640584653744.jpg[/img][img]/ups/images/0019104001477640584961341.jpg[/img]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր