211652_close_icon
views-count2511 դիտում article-date 12:28 28-10-2016

Կալիֆորնիայի հայ համայնքը Շառլ Ազնավուրին Հոլիվուդում «Պատվո աստղ» է շնորհել

Լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավորը ԱՄՆ-ի Կալֆորնիա նահանգի հայ համայնքի նախաձեռնությամբ Պատվո աստղ է ստացել։ Այդ մասին հաղորդում է [url=http://www.france24.com/en/20161028-armenians-honor-aznavour-with-hollywood-star]France 24[/url]-ը։ Հոկտեմբերի 27-ին Հոլիվուդի հանրահայտ Փառքի ծառուղու հարևանությամբ բացվել է աշխարհահռչակ շանսոնյեի աստղը։ Ազնավորը, ում Ֆրանսիայում հաճախ են անվանում «Ֆրանսիայի Ֆրանկ Սինատրա», իր խոսքում նշել է, որ խորապես զգացված է հայկական համայնքի քայլից։ Աստղը գտնվում է ոչ թե Փառքի ծառուղում, այլ նրա հարևանությամբ գտնվող մայթին։ France Press-ին տված հարցազրույցում Շառլ Ազնավուրը նշել է, որ երկար տարիներ Հոլիվուդ է այցելել և աշխատել, իսկ Ամերիկան համարում է շոու բիզնեսի երկիր։ Նա հավելել է, որ դեռ էներգիայով լի է և նույնիսկ մինչև հիմա մարդկանց առաջ հանդես գալուց առաջ էլ հուզմունք է ապրում՝ հավելելով, որ առջևում 40 երգ ունի, որ դեռ պետք է կատարի։ 92-ամյա Ազնավուրը համերգ է տալու Լոս Անջելեսում:

Նմանատիպ նյութեր