678 դիտում
15:49 28-10-2016
Նախագահին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Ֆինլանդիայի դեսպան Արյա Մակկոնենը
Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Ֆինլանդիայի Հանրապետության դեսպան Արյա Մակկոնենը (նստավայրը՝ Հելսինկի):
Հանրապետության Նախագահը շնորհավորել է դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ, մաղթել հաջողություններ և գոհունակությամբ նշել, որ Հայաստանի և Ֆինլանդիայի միջև հարաբերությունները կայուն զարգանում են, քաղաքական երկխոսությունը շարունակական բնույթ է կրում, երկու երկրները հաջողությամբ համագործակցում են նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում և միջազգային շատ խնդիրների նկատմամբ ունեն միանման մոտեցումներ: Այս ամենը, ՀՀ Նախագահի համոզմամբ, լավ հիմք է ստեղծում հայ-ֆիննական հարաբերություններն ավելի ամրապնդելու և խորացնելու համար: Սերժ Սարգսյանը կարևորել է իրավապայմանագրային դաշտի զարգացումը, միջխորհրդարանական փոխգործակցության ակտիվացումն ու այդ ներուժի լիարժեք օգտագործումը միջպետական հարաբերություններում:
Դեսպան Արյա Մակկոնենը, համակարծիք լինելով երկկողմ միջպետական հարաբերություններին ՀՀ Նախագահի տված գնահատականի հետ, կարևորել է նաև առևտրատնտեսական կապերի սերտացման նպատակով փոխշահավետ ոլորտներում համագործակցության խորացումը:
Զրուցակիցները հանդիպմանն անդրադարձել են նաև տարածաշրջանային խնդիրներին ու մարտահրավերներին, ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացին:
Նմանատիպ նյութեր
1207 դիտում
17:17 01-11-2019
Դեսպան Արզումանյանն իր հավատարմագրերն է հանձնել Ֆինլանդիայի նախագահին
1159 դիտում
15:30 11-11-2014
ՀՀ նախագահին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն
982 դիտում
16:46 27-01-2015
ՀՀ նախագահին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Լեհաստանի նորանշանակ դեսպան Եժի Նովակովսկին
Այս բաժնից
2800 դիտում
22:38 29-09-2024
Վեհափառի ձեռամբ օծվեց Մայր Տաճարի Ավագ Խորանի Սուրբ Սեղանը և մատուցվեց Հայրապետական Սուրբ Պատարագ
3298 դիտում
22:55 28-09-2024
Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ 2024» երգի մրցույթում կներկայացնի Լեո Մկրտչյանը