1466 դիտում
21:49 28-10-2016
Կլոր սեղան-քննարկում` «Մոսկվայի օրերը Երևանում» միջոցառումների ծրագրի շրջանակում
«Մոսկվայի օրերը Երևանում» միջոցառումների ծրագրի շրջանակում կազմակերպվել է կլոր սեղան-քննարկում`« Սոցիալ-մշակութային քաղաքային միջավայր. զարգացման միտումներ և հեռանկարներ» թեմայով:
Քննարկմանը մոսկովյան կողմից մասնակցել են, գրադարանավարության, քաղաքային մշակույթի ձևվորման և զարգացման ոլորտների, նույն հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Երևանյան կողմից ներկա են գտնվել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության մշակույթի բաժնի աշխատակիցները, շահագրգիռ այլ կառույցների անդամներ:
Քննարկման առանցքում եղել են քաղաքային միջավայրում երիտասարդների ստեղծագործական գաղափարները խթանող մշակութային նոր նախագծերը, մոսկովյան և երևանյան գրադարանային ցանցերում օգտակարի ու հաճելիի համադրմամբ նոր տեսակի միջոցառումների անցկացումը:
Կողմերը ներկայացրել են երկու քաղաքներում այս բնագավառներում առկա իրավիճակը, առաջիկա քայլերն ու ապագայի
հեռանկարները: Երկու քաղաքների վերը նշված ոլորտների ներկայացուցիչները պայմանավորվել են շարունակել շփումներն ու հետագա փորձի փոխանակումը:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
493 դիտում
10:03 19-10-2024
Այս տարվա առաջին 9 ամսում ավելի քան 16 հազար մարդ է դիմել ՀՀ քաղաքացիության համար
907 դիտում
23:26 18-10-2024
Քաղաքաշինական նորմերի բազմաթիվ խախտումներ են հայտնաբերվել Սյունիքում