4623 դիտում
09:50 29-10-2016
Արթուր Բաղդասարյանի դեմ բունտ է հասունանում. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. ««Հայկական վերածնունդ» կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանի դեմ բունտ է հասունանում։ Ամիսներ առաջ, երբ ՕԵԿ-ը դարձավ «Հայկական վերածնունդ», նրան միացան մի շարք մանր և անհայտ կուսակցություններ։ Արթուր Բաղդասարյանն էլ միավորումից բոլորին անցողիկ տեղեր է խոստացել ապագա խորհրդարանում։ Այժմ, երբ կուսակցությունները սկսել են կազմել համամասնական ցուցակները, Արթուր Բաղդասարյանին միացած ուժերը հայտնաբերել են, որ իրենց անունները տեղ չեն գտել անցողիկ տեղերում:
Վերաբերմունքը զայրույթ է առաջացրել, և միավորված կուսակցությունները քննարկում են արտահերթ համագումար հրավիրելու և «Հայկական վերածնունդ»-ի նոր նախագահ ընտրելու հարցը։ Նրանք վստահ են, որ իրենք թվաքանակով շատ են, իսկ ՕԵԿ-ը մեկն է, հետևաբար համագումարին իրենց ձայնը վճռորոշ կարող է լինել։ Որքան էլ զավեշտալի է, ՀՎԿ-ին միացած կուսակցությունները ուզում են կուսակցության նախագահ առաջադրել իր ռուսամետ հայացքներով հայտնի, մի քանի անգամ սեքս սկանդալի կենտրոնում հայտնված Ռոբերտ Ահարոնյանին»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
7243 դիտում
09:49 02-10-2021
Պետական և մասնավոր հիմնարկներում բունտ է հասունանում Առողջապահության նախարարի որոշման դեմ․ «Հրապարակ»
5816 դիտում
09:32 12-07-2018
Դատական համակարգում բունտ է հասունանում, դատավորները ստորագրահավաք են սկսել․ «Ժամանակ»
Այս բաժնից
2479 դիտում
08:55 28-12-2024
Հայ կամավորները մեկնել են Անապա՝ օգնելու վերացնել աղետի հետևանքները. «Փաստ»
2362 դիտում
09:00 26-12-2024
Ցեմենտի ներմուծման գործունեության համար գանձվող պետտուրքը կավելանա վեց անգամ. «Փաստ»