7153 դիտում
09:49 02-10-2021
Պետական և մասնավոր հիմնարկներում բունտ է հասունանում Առողջապահության նախարարի որոշման դեմ․ «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Պետական և մասնավոր հիմնարկներում բունտ է հասունանում իշխանությունների նկատմամբ, պատճառն առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն է կամ նրա հանրահայտ որոշումը, որը պետական տարբեր գերատեսչությունների փնթի աշխատանքի արդյունքում լրացուցիչ ֆինանսական խնդիրներ է ստեղծել աշխատողների համար։
Ի սկզբանե տարածեցին ինֆորմացիա, թե հենց հոկտեմբերի 1-ից տեսչական մարմնի օգնությամբ կսկսվեն «ռեյդեր»` կպահանջեն գրանցամատյաններ, պատվաստման սերտիֆիկատներ և 72-ժամյա վաղեմության ՊՇՌ բացասական թեստի տեղեկանք, իսկ չունեցողներին միանգամից կսկսեն պատժել:
Ավելի ուշ պարզ դարձավ, որ օրենքի պահանջը սխալ են մեկնաբանել՝ թեստի արդյունք ցույց տալու պարտավորությունը ծագում է միայն հոկտեմբերի 14-ից հետո: Բայց սեպտեմբերի վերջին օրերին հազարավոր աշխատողներ արդեն թեստեր են հանձնել՝ 7-15 հազար դրամ վճարելով, և հիմա սպասում են, որ պետությունը պետք է լուծում գտնի, կոմպենսացնի իրենց վնասը։ Իսկ որոշ իրավաբաններ էլ պնդում են, որ պարտադիր թեստավորումը պետք է անվճար արվեր` պետության հաշվին:
Ի դեպ, նրանք դիմել են վարչական դատարան և ՍԴ, և չի բացառվում, որ դատարանը կասեցնի այս հրամանի կատարումը, մինչև վերջնական որոշում կայացնելը»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր
2263 դիտում
10:27 05-11-2019
Առողջապահության նախարարությունում բունտ է հասունանում. «Փաստ»
4566 դիտում
09:50 29-10-2016
Արթուր Բաղդասարյանի դեմ բունտ է հասունանում. «Ժամանակ»
Այս բաժնից
979 դիտում
07:36 17-10-2024
Ակցիաներն առաջիկայում չեն սահմանափակվի միայն իրազեկմամբ. ի՞նչ է առաջարկվելու ընդդիմադիր ուժերին. «Փաստ»
1255 դիտում
07:25 17-10-2024
Ինչու էին ուժայինները պասիվ ԱԺ վիճաբանության ժամանակ և ուր էր Անդրանիկ Քոչարյանի ընկերը․ «Ժողովուրդ»
2536 դիտում
15:34 16-10-2024
Տուժած բնակավայրերում առաջիկա ամիսը պետք է լինի շինաշխատանքների ակտիվ ընթացքի ամիս. Լոռու մարզպետ