211652_close_icon
views-count3259 դիտում article-date 13:26 29-10-2016

Չիկագոյի օդանավակայանում թռիչքից առաջ հրդեհ է բռնկվել օդանավում. տուժածների թիվը հասել է 20-ի

ԱՄՆ-ի Չիկագո քաղաքի Օ՛Հարա օդանավակայանում American Airlines ավիաընկերությանը պատկանող ուղևորատար ինքնաթիռում հրդեհ է բռնկվել, ինչի հետևանքով տուժել է 20 մարդ։ Ինչպես հաղորդել է ABC հեռուստաալիքը, ավելի վաղ հոսպիտլացվածների թիվը եղել է 8, որը հասել է 20-ի։ Տուժածների մոտ թեթև վնասվածքներ են միայն առկա, քանի որ նրանք հասցրել են փչովի աստիճաններով դուրս գալ օդանավից։ Boeing 767-ի ուղևորների հետ միջադեպը տեղի է ունեցել թռիչքուղում, երբ օդանավը պատրաստվում էր ուղղություն վերցնել դեպի մայամի։ Օդանավում եղել է 17 մարդ։ Նախնական տեղեկություններով՝ հրդեհի պատճառը եղել է շարժիչի անսարքությունը։ ԱՄՆ-ի Տրանսպորտի ազգային խորհուրդը դեպքի առնչությամբ ստուգումներ է անցկացնելու։

Նմանատիպ նյութեր