«Մանչեսթեր Յունայթեդի» խաղացողների աշխատավարձերը. Մխիթարյանը 4-րդն է. ՖՈՏՈՇԱՐՔ
Totalsportek կայքը ներկայացրել է «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստների աշխատավարձերի ծավալները:
Թիմում ամենաբարձր աշխատավարձ ստանում է ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբան՝ շաբաթական 290 հազար ֆունտ: Դա նաև Անգլիայի Պրեմիեր Լիգայի ամենաբարձր աշխատավարձն է:
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի աշխատավարձը կազմում է շաբաթական 140 հազար ֆունտ: Բացի Պոգբայից, Մխիթարյանից ավելի շատ են ստանում միայն դարպասապահ Դավիդ Դե Խեան, կիսապաշտպան Բաստիան Շվայնշտայգերը և հարձակվող Ուեյն Ռունին: