1176 դիտում
13:10 30-10-2016
Փրկարարները հեռացրել են քարերը ճանապարհի երթևեկելի հատվածից
Հոկտեմբերի 30-ին, ժամը 11.36-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Մ. Մաշտոցի պողոտայի թիվ 2/2 հասցեում գտնվող «Մետրոպոլ» հյուրանոցի մոտակայքում տեղի է ունեցել քարաթափում. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ. Մաշտոցի պողոտայի թիվ 2/2 շենքի մոտակայքում գտնվող թունելում պոկվել են երեսպատման սալիկները և ընկել ճանապարհի երթևեկելի հատված:
Փրկարարները հեռացրել են քարերը ճանապարհի երթևեկելի հատվածից (մոտ 0,3 խմ):
***
Հոկտեմբերի 30-ին, ժամը 08.37-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հունան Ավետիսյան փողոցում տեղի է ունեցել քարաթափում` ճանապարհը դարձնելով դժվարանցանելի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Հ. Ավետիսյան փողոցի թիվ 84 հասցեում գտնվող «Դիամեդ» ԲԿ-ի մոտակայքում երկու ժայռաբեկոր (յուրաքանչյուրը` 1 խմ) պոկվել և ընկել են ճանապարհի երթևեկելի հատված` դարձնելով այն անանցանելի:
Փրկարարները հեռացրել են քարերը երթևեկելի հատվածից:
Նմանատիպ նյութեր
1439 դիտում
22:58 12-12-2018
Փրկարարները ծառը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
7320 դիտում
23:00 20-04-2017
Փրկարարները հեռացրել են ծառը երթևեկելի հատվածից
1138 դիտում
16:03 06-11-2016
Փրկարարներն արտաքին լուսավորության սյունը հեռացրել են երթևեկելի հատվածից
Այս բաժնից
823 դիտում
23:03 01-11-2024
ՄԻՊ աշխատակազմը հայտարարում է՝ ակցիայի մասնակիցներն անթույլատրելի գնահատական են տվել պաշտպանի մասին
787 դիտում
21:56 01-11-2024
Երևանում նախատեսվում է տեղադրել Ֆրանսիական դիմադրության շարժման հերոս Միսաք Մանուշյանի կիսանդրին
724 դիտում
21:43 01-11-2024
Ժնևի ՄԱԿ-ի գրասենայկում բացվել է Հայաստան-Ֆրանսիա բարեկամության սենյակ