Փրկարարները հեռացրել են ծառը երթևեկելի հատվածից
Ապրիլի 20-ին, ժամը 15:18-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սարալանջի փողոցում ծառը կոտրվել է և ընկել ավտոճանապարհի երթևեկելի հատված՝ խոչընդոտելով երթևեկությանը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները հեռացրել են ծառը երթևեկելի հատվածից:
***
Ապրիլի 20-ին, ժամը 06:45-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ազատության պողոտայի փակուղու թիվ 10 շենքի բնակարաններից մեկի ջրատար խողովակը վնասվել է, ջուրը լցվում է բնակարան. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները հեռացրել են կուտակված ջուրը (40 քմ տարածքում` 30 սմ):