211652_close_icon
views-count6908 դիտում article-date 12:42 31-10-2016

ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ-ը զգուշացնում է. սպասվելիք ցուրտը կարող է վնասել բերքը

Նոյեմբերի 1-2-ին հանրապետությունում սպասվում են առատ տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում հիմնականում ձյան տեսքով, առանձին ճանապարհահատվածներում սպասվում է բուք, ցածր տեսանելիություն և մերկասառույց: Նոյեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը Տավուշի և Սյունիքի հովտային գոտիներում, Արագածոտնի և Վայոց ձորի նախալեռներում ու Արարատյան դաշտում հնարավոր է 0-2 աստիճան ցուրտ, որը կարող է վնասել դաշտերում և այգիներում դեռևս առկա բերքը: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։

Նմանատիպ նյութեր