211652_close_icon
views-count2720 դիտում article-date 16:59 31-10-2016

Առողջ աշխատատեղ` բոլորի համար. տեղի է ունեցել «Անվտանգ և առողջ աշխատանքային պայմաններ բոլորի համար» սեմինար

ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի առողջապահական պետական տեսչությունը, միանալով աշխատատեղում առողջության և անվտանգության հարցերով Եվրոպական գործակալության (EU-OSHA) կողմից Եվրոպայի մի շարք երկրներում կազմակերպվող «2016-2017թթ. առողջ աշխատատեղ` բոլոր տարիքների համար» շաբաթին, Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտում կազմակերպել է «Անվտանգ և առողջ աշխատանքային պայմաններ բոլորի համար» թեմայով սեմինար: Սեմինարի ընթացքում քննարկվել են «Արտադրական դժբախտ դեպքերի ծառայողական քննություն, վիճակագրություն և վերլուծություն», «Մասնագիտական հիվանդությունների ծառայողական քննություն, վիճակագրություն և վերլուծություն», «Աշխատանքի պայմաններ (վնասակար և վտանգավոր աշխատանք, աշխատանքի անվտանգ կատարման կազմակերպում, կոլեկտիվ և անհատական պաշտպանության միջոցներ)», «Աշխատաժամանակ, հանգստի ռեժիմ, աշխատավայրում առողջությանը պատճառած վնասի հատուցում», «Հարկադիր աշխատանք», «Մինչև 18 տարեկան անձանց աշխատանքային իրավունք», «Հղի և երեխա խնամող աշխատողների աշխատանքային օրենսդրությամբ սահմանված երաշխիքներ» թեմաները: Սեմինարին մասնակցել են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի, ինչպես նաև գործատուների ներկայացուցիչներ, աշխատողներ: ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի առողջապահական պետական տեսչության աշխատանքի անվտանգության նկատմամբ վերահսկողության բաժնի պետ Արա Մկրտչյանը ներկայացրել է ՀՀ ԱՆ աշխատակազմի առողջապահական պետական տեսչության` աշխատանքի անվտանգ պայմանների իրավունքի ապահովման հետ կապված հիմնական գործառույթները: Կարևորվել են կանխարգելիչ միջոցառումները` նման սեմինարները և խորհրդատվությունները, որոնք կնպաստեն աշխատանքի անվտանգության նկատմամբ իրազեկվածության մակարդակը, կկրճատվեն դժբախտ դեպքերն ու մասնագիտական հիվանդությունները: Սեմինարի ընթացքում պարզաբանվել են մասնակիցների կողմից բարձրացված բազմաթիվ հարցեր։

Նմանատիպ նյութեր