211652_close_icon
views-count2972 դիտում article-date 10:40 27-07-2018

Ապահովելու ենք խաղի հավա­սար պայմաններ բոլորի համար, ձեր ընտրությունն է օգտվել դրանից․ վարչապետ․ «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է․ «Աշխատանքային այցով Սանկտ Պետերբուրգում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ հանդիպել է ՌԴ հյուսիս-արևմտյան տարածաշրջա­նի հայազգի մի քանի տասնյակ գործարարների հետ և խոսել է ՀՀ-ում ներդրումներ անելու մասին: Դիմելով գործարարներին՝ Փաշինյանը ասել է, որ ՀՀ կառավարությունը որևէ մեկին չի առաջարկում իր կապիտալը տեղափոխել Հայաստան: «Փորձեք ձեզ համար անվտանգ համարվող որևէ շեմից: Եկեք փոր­ձենք գումարները ներդնել այնպես, որ դրանք ոչ թե սպառողական տրամաբանությամբ ծախսվեն, այլ այնպես, որ ստեղծեն ավելացված արժեք: Մենք բա­րեգործության տրամաբանությունը պետք է փոխենք: Բարեգործության փառաբանումը պետք է փոխարի­նել աշխատանքի փառաբանմամբ»,- ասել է վարչապետը: «Չի լինելու ձախողում, լինելու է հաջողություն հաջողության հետևից: Հայաստանն այսօր արտա­քին քաղաքականության մեջ ունի ամուր դիրքեր, ներքին քաղաքականության մեջ իշխանությունն ունի ժո­ղովրդի կատարյալ վստահությունը, ինչն անպայման իրացնելու ենք: Ես երաշխավորում եմ, որ Հայաստա­նի վարչապետը կոռուպցիոն որևէ գործարքի մեջ չկա և չի լինելու, մենք ապահովելու ենք խաղի հավա­սար պայմաններ բոլորի համար, ձեր ընտրությունն է օգտվել դրանից»,- ասել է վարչապետը»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր