16330 դիտում
15:07 01-11-2016
Երևանում բոտուլիզմի դեպք է արձանագրվել. ընտանիքի 4 անդամներից մեկը մահացել է
Հոկտեմբերի 31-ին Երևանում արձանագրվել է բոտուլիզմի դեպք` 4 տուժածով, որից մեկը մահվան ելքով:
ՀՀ ԱՆ աշխատակազմի առողջապահական պետական տեսչության մասնագետների կողմից իրականացված համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ թունավորման պատճառը տնային պայմաններում պահածոյացված ծիծակի օգտագործումն է:
Ընտանիքի 4 անդամը պահածոյացված սնունդն օգտագործել են հոկտեմբերի 26-ին: Ուտելուց 24 ժամ անց առաջին հիվանդի մոտ ի հայտ են եկել բոտուլիզմին բնորոշ ախտանշաններ (ընդհանուր թուլություն, մշուշոտ տեսողություն, երկտեսություն, ձայնի խռպոտություն, կլման ակտի խանգարում): Ընտանիքի մյուս երեք անդամի մոտ բոտուլիզմին բնորոշ ախտանշաններն ի հայտ են եկել ուտելուց 3 օր անց:
Հոկտեմբերի 30-ին առաջին հիվանդի վիճակը վատթարացել է, որը Շտապ օգնության մեքենայով տեղափոխվել է Արմենիա հանրապետական բժշկական կենտրոն, որտեղ և հոկտեմբերի 31-ի կեսօրին մահացել է:
Նույն օրը «բոտուլիզմ» ախտորոշմամբ Արմենիա ՀԲԿ են հոսպիտալացվել նաև ընտանիքի մյուս անդամները, նրանց անմիջապես ներարկվել է հակաբոտուլինային պոլիվալենտ շիճուկ:
Ներկայումս, հիվանդների վիճակը գնահատվում է միջին ծանրության, բուժումը շարունակվում է:
Բոտուլիզմից խուսափելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարությունը հորդորում է.
խուսափել տնային պայմաններում պատրաստված պահածոների օգտագործումից,
տնային պայմաններում պատրաստված պահածոներն օգտագործելուց առաջ ենթարկել ջերմային մշակման` պահածոյի պարունակությունը եռացնելով 20-25 րոպե,
չգնել տնային պայմաններում պատրաստված պահածոներ շուկայից կամ պատահական անհատներից,
առաջին ախտանշաններն ի հայտ գալուն պես անմիջապես դիմել բժշկի:
Հիշեցնենք, որ բոտուլիզմը սննդային ծանր թունավորում է, որի հարուցիչը Clostridium botulinum-ն է: Հիվանդության հարուցիչը գտնվում է արտաքին միջավայրում` հողի մեջ սպորների ձևով, որտեղից էլ անցնում է բանջարեղենի, կանաչեղենի վրա: Նշված հարուցչի աճի և զարգացման համար անհրաժեշտ են անօդ պայմաններ, որտեղ բազմանում են և արտադրում թույն: Նման պայմաններ ստեղծվում են կափարիչներով հերմետիկ փակված պահածոներում: Հարուցչի ոչնչացումը կատարվում է միայն հատուկ սարքերում` ավտոկլավներում բարձր ճնշման (1.5-2 մթնոլորտ) և ջերմության (1200-1300C) ազդեցության տակ, որոնք առկա են միայն պահածո արտադրող կազմակերպություններում, իսկ տնային պայմաններում հնարավոր չէ իրականացնել:
[color=#CC0000][b]Բոտուլիզմով ախտահարված սննդամթերքը չի փոխում իր համը, հոտը, գույնը և տեսքը:
[/b][/color]
Հիվանդության հիմնական ախտանշաններն են` սրտխառնոց, փսխումներ, փորլուծություն կամ փորկապություն, որովայնի շրջանում ցավեր, գլխապտույտ, ընդհանուր թուլություն, բերանի չորություն, տեսողության խանգարում (աչքերի առջև մշուշ, ցանց), երկտեսություն, բբերի լայնացում, կոպի իջեցում, խոսքի խանգարում (խռպոտություն, ռնգախոսություն), շնչահեղձություն, կլման ակտի խանգարում, հավասարակողմ կաթված:
Նմանատիպ նյութեր
1172 դիտում
15:14 20-02-2015
2015թ. հունվար-փետրվար ամիսներին Հայաստանում արձանագրվել է բոտուլիզմի 5 դեպք
Այս բաժնից
436 դիտում
11:09 20-10-2024
Ազգային պատկերասրահի հավաքածուն համալրվել է անվանի քանդակագործ Չաքմաքչյանի ստեղծագործություններով
619 դիտում
10:54 20-10-2024
Պետական դավաճանությունը հո պոզով-պոչով չի՞ լինում. Մեսրոպ Առաքելյան
1342 դիտում
10:37 20-10-2024
Երևանի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն