211652_close_icon
views-count5330 դիտում article-date 16:47 01-11-2016

Հետաքրքիր փաստեր Սպիտակ Տան մասին

Սպիտակ Տունը ԱՄՆ նախագահի պաշտոնական նստավայրը, բնակավայրն է, որ տեղակայված է ԱՄՆ-ում՝ Փենսիլվանիա պողոտայի Վաշինգտոն հասցեում։ Այս հասցեում են հաստատվել ԱՄՆ նախագահները սկսած 1800 թ-ից՝ Ջոն Ադամսից։ Շենքի ճարտարապետը իռլանդացի Ջեյմս Հոբանն է, կառուցվել է 1792-1800 թթ. Aquia Creek ավազաքարից՝ նեոդասական ոճով։ Երբ Թոմաս Ջեֆերսոնը 1801 թ. տեղափոխվեց այս շենք, նա ճարտարապետ Բենջամին Լատրոպի հետ ընդլայնեց շենքը՝ ստեղծելով սյունաշարեր։ 1812 թ. պատերազմի ժամանակ առանձնատունը հրկիզվել է բրիտանական բանակի կողմից։ Անմիջապես սկսվեցին վերանորոգման աշխատանքները և նախագահ Ջեյմս Մոնրոն կիսանորոգված շենք տեղափոխվեց 1817 թ. հոկտեմբերին։ Վերանորոգման աշխատանքները շարունակվեցին և 1924 թ. ավելացավ հարավային սյունասրահը, 1824 թ.՝ հյուսիսային սյունասրահը։ Շինության գործադիր հատվածում կուտակումներից խուսափելու համար, նախագահ Թեոդոր Ռուզվելտը 1901 թ. աշխատանքային գրասենյակները տեղաբաշխեց Արևմտյան թևում։ Ութ տարի անց նախագահ Ուիլյամ Հովարդը Թաֆտը ընդլայնեց Արևմտյան թևը և ստեղծեց առաջին օվալաձև գրասենյակը։ Երրորդ հարկի վերնահարկը 1927 թ. վերափոխվեց բնակարանային հատվածի։ Նորակառույց Արևելյան թևը հատկացվեց հասարակական միջոցառումներին ու ընդունելություններին։

Նմանատիպ նյութեր