211652_close_icon
views-count142490 դիտում article-date 11:52 01-11-2016

Արտակարգ իրավիճակ Չայնիի ոլորաններում. 300-ից ավելի ավտոմեքենա չի կարողանում շարժվել. տեղում են ՃՈ-ն, փրկարարներն ու ճանշինականները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այս պահին արտակարգ իրավիճակ է ստեղծվել Երևան-Սևան ավտոճանապարհի Չայնիի ոլորաններում։ Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մոտ 300-ից ավելի տրանսպորտային միջոցներ խցանվել են և չեն կարողանում տեղաշարժվել։ Գրեթե 200-ից ավելի ավտոմեքենաները խցանման միջից դուրս են բերում Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի աշխատակիցները, Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության փրկարարները, ինչպես նաև Աբովյանի և Չարենցավանի ճանշինականները։ Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ եթե Աբովյանի և Չարենցավանի ճանշինները վաղ առավոտվանից օպերատիվորեն աշխատանքներ են տանում ճանապարհային ոստիկանների հետ ճանապարհները ձնից մաքրելու ուղղությամբ, ապա Հրազդանի ճանշինականները «ուղտի ականջում քնած են». ոչ մի գործողություններ չեն կատարել ճանապարհները մաքրելու ուղղությամբ, և նշված հատվածում հայտնված վարորդներն ասում էին, որ այդ հատվածը լրիվ «Սոդոմ-գոմոր» է հիշեցնում։ Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ տրանսպորտային միջոցների մեծ մասն ամառային անվադողերով են, մինչդեռ Կապի նախարարությունը, Ճանապարհային ոստիկանությունը ու «Հիդրոմետ» ծառայությունը քանի օր է, հորդորում են վարորդներին, որպեսզի անվադողերը փոխեն ձմեռայինի, սակայն, ինչպես միշտ, լինում է այն, ինչ լինում է։ Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 227+
227+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր