3765 դիտում
09:27 02-11-2016
Ստացվում է, որ կառավարությունը շահագրգռված է մի ինչ-որ պահի արժեզրկել դրամը. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Ըստ պաշտոնական վիճակագրության, սեպտեմբերի 30-ի դրությամբ Հայաստանի պետական պարտքը կազմել է 5 միլիարդ 594 միլիոն դոլար։ Միայն մեկ ամսում մեր պարտքը աճել է 110 միլիոն դոլարով, իսկ տարվա սկզբից՝ 517 միլիոն դոլարով։
Վերջին շրջանում պարտքի «անոտոմիայում» արձանագրվում է ուշագրավ փոփոխություն։ Իշխանությունը շեշտը դրել է ոչ թե արտաքին, այլ ներքին պարտքի կուտակման վրա։ Եթե տարվա սկզբից արտաքին պարտքը աճել է մոտ 10 տոկոսով, ապա ներքին պարտքը մոտ 30 տոկոսով։
Կառավարությունը մոտ 1 միլիարդ դոլարին համարժեք դրամի պարտատոմս է վաճառել է» դրանք պետք է ետ գնի բարձր տոկոսներով։ Սակայն եթե դրամը արժեզրկվի, ապա կստացվի, որ այդ պարտատոմսերը ետ են գնվելու ավելի էժան, քան վաճառքի գինն էր։ Ու ստացվում է, որ կառավարությունը շահագրգռված է մի ինչ-որ պահի արժեզրկել դրամը, ինչի շնորհիվ ներքին պարտքի սպասարկման վրա գումար չի ծախսի»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
2028 դիտում
09:29 03-04-2019
40 մլրդ դրամը՝ գնաճի հաշվին. Մինչև տարեվերջ դրամը կարժեզրկվի՝ հատելով 500 դրամի շեմը. «Ժամանակ»
Այս բաժնից
763 դիտում
07:25 17-10-2024
Ինչու էին ուժայինները պասիվ ԱԺ վիճաբանության ժամանակ և ուր էր Անդրանիկ Քոչարյանի ընկերը․ «Ժողովուրդ»
2077 դիտում
15:34 16-10-2024
Տուժած բնակավայրերում առաջիկա ամիսը պետք է լինի շինաշխատանքների ակտիվ ընթացքի ամիս. Լոռու մարզպետ
1012 դիտում
09:00 16-10-2024
Ինչ մտադրություն ունեն հայրենի իշխանությունները Հռչակագրի հետ կապված. լսումներ կլինեն. «Ժողովուրդ»