211652_close_icon
views-count1766 դիտում article-date 12:33 02-11-2016

Երիտասարդական տոներին նվիրված միջոցառումներ՝ մարզերում և Երևանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ինչպես ամեն տարի՝ 2016-ին նույնպես Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը իրականացնում են միջոցառումների շարք՝ նվիրված երիտասարդական տոներին։ Հիշեցնենք, որ նոյեմբերի 10-ին նշվում է Երիտասարդության համաշխարհային օրը, իսկ նոյեմբերի 17-ին՝ Ուսանողության միջազգային տոնը։ Տոնական միջոցառումները մեկնարկելու են 2016թ. Հայաստանի երիտասարդական մայրաքաղաք Գյումրիում, որտեղ նոյեմբերի 10-ին հանդես կգա «Ռեինկարնացիա» խումբը։ Նոյեմբերի 11-15-ը Նկարիչների միությունում կանցկացվի «Մի կտոր կրակ» խորագրով միջբուհական ցուցահանդես-փառատոնը, որտեղ կներկայացվեն երիտասարդների գեղանկարները, քանդակները, գրաֆիկական աշխատանքներն ու մոդելավորած հագուստները, լավագույնները կարժանանան մրցանակների։ Նույն վայրում կբացվի նաև «Անկախ Հայաստան» թեմայով լուսանկարչական աշխատանքների մրցույթ-ցուցահանդեսը։ Նոյեմբերի 12-ին Վանաձորում կկազմակերպվի Գոռ Սուջյանի համերգը։ Նոյեմբերի 15-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում երիտասարդները հրավիրվում են Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի համերգին, որտեղ կներկայացվեն «Մոսֆիլմ» և «Հայֆիլմ» նախագծերը։ Համերգը ղեկավարելու է իտալացի դիրիժոր Ջանլուկա Մարչիանոն։ Կկազմակերպվեն նաև սպորտային խաղեր։ Երիտասարդական տոներին նվիրված միջոցառումների շարքը կամփոփվի նոյեմբերի 17-ին՝ Ուսանողության միջազգային օրը, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում Ռազմիկ Ամյանի համերգով։ [b]Հայաստանի երիտասարդական հիմնադրամ [/b]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր