211652_close_icon
views-count9498 դիտում article-date 23:03 02-11-2016

Չիլիում 84-ամյա թոշակառուն առևտրի կենտրոնում ոտքի հարվածով գետնին է տապալել փախուստի դիմող հանցագործին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Mirror լրատվական կայքը տեսանյութ է հրապարակել, որում երևում է, թե ինչպես է Չիլիի բնակիչ, 84-ամյա Ռաուլ Մունյոսը առևտրի կենտրոնում ոտքի հարվածով գետնին տապալում փախուստի դիմող հանցագործին: Կադրերում երևում է, թե ինչպես է թոշակառուն նույնպես վայր ընկնում, իսկ նրան մոտենում է կինը և բարկանում ռիսկի դիմելու համար: Ավելի ուշ հանցագործը ձերբակալվել է, իսկ տարեց տղամարդը պատմել է, որ նա «պատժվել է» կնոջ կողմից, սակայն հավելել, որ եթե նման իրավիճակում հայտնվեր նորից, ապա նույն կերպ կգործեր, քանի որ «Ոնց մտածում եմ, այնպես էլ անում եմ»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր