3163 դիտում
11:16 03-11-2016
Ինչպե՞ս են իրենց դրսևորել խոշոր հարկատուները. «168 ժամ»
«168 ժամ» թերթը գրում է. «Հանրապետության 1000 խոշորագույն հարկատուները միասին 2016 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին պետբյուջե են վճարել շուրջ 525 մլրդ դրադ` նախորդ տարվա 515.4 մլրդ-ի դիմաց։
Փաստորեն, 1000 խոշորները հարկերն ավելացրել են 9.5 մլրդ դրամով կամ 1.85%-ով։ Հարկ է նշել, որ նույն ժամանակահատվածում պետբյուջեի ընդհանուր հարկային եկամուտները աճել են ընդամենը 0.02%-ով կամ 200 մլն դրամով (2016թ. առաջին 9 ամիսներին հարկային եկամուտները կազմել են 787.5 մլրդ դրամ)։
Սա նշանակում է, որ բյուջեի կատարման հիմնական բեռն ընկել է հենց խոշոր հարկ վճարողների ուսերին։ Ընդհանուր առմամբ, 100 խոշոր հարկատուներին բաժին է ընկնում ընդհանուր հարկերի 2/3-ը։ Իսկ միայն առաջին 100 տեղերը զբաղեցնող հարկատուները (այդ թվում՝ «Գազպրոմ-Արմենիա», «Գրանդ-Տոբակո» և այլն) ապահովել են ընդհանուր հարկային մուտքերի կեսը՝ շուրջ 393 մլրդ դրամ։
1000 խոշոր հարկատուների վճարած հարկերի մեծ մասը հավաքագրվել է հարկային մարմինների կողմից (392.8 մլրդ դրամ)։ Մաքսային մարմինները հավաքել են 132.1 մլրդ դրամ։
Ընդ որում, հարկային մարմինների կողմից հավաքագրված հարկերը հաշվետու ժամանակահատվածում աճել են 23.4 մլրդ դրամով կամ 6.3%-ով, իսկ մաքսային մարմինների կողմից հավաքագրված հարկերը՝ նվազել 13.9 մլրդ դրամով կամ 9.5%-ով։
Ինչ վերաբերում է առանձին հարկատեսակներին, ապա տեսակարար կշռով շարունակում են գերակշռել անուղղակի հարկերը»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
808 դիտում
12:47 01-06-2023
Խարդախությունները վերացնելու համար հարկատուները պետք է ներկայացնեն միայն իրենց բանկային հաշիվը
3287 դիտում
09:25 26-07-2014
Այս տարվա առաջին կիսամյակի խոշոր հարկատուները․ ՀԱ
1276 դիտում
10:39 05-05-2015
Խոշոր հարկատուները նվազեցնում են հատկացումները. ՀԱ