211652_close_icon
views-count28956 դիտում article-date 14:21 03-11-2016

Լոռու մարզի ոստիկանները հայտնաբերել են 15-ամյա աղջկան բռնաբարելու մեջ կասկածվող 28-ամյա տղամարդուն

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ նոյեմբերի 2-ին, ոստիկանության Լոռու մարզային վարչության, ոստիկանության Բազումի բաժնի անչափահասների գործերով բաժանմունքի աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում ժամը 19։20-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Րաֆֆու փողոցի շենքերից մեկի բնակարանում հայտնաբերվել է Լոռու մարզի բնակիչ, 28-ամյա Արման Ջիլավյանը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինիս նկատմամբ որպես կասկածյալ քրեական գործ է հարուցվել է ՀՀ քր.օր-ի 138 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի և 141 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշով։ Վերջինս կասկածվում է 15-ամյա Լ.Հ.-ին բռնաբարելու մեջ։ Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության քննիչի որոշմամբ երեկ Ա. Ջիլավյանը ձերբակալվել է։ Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2016/10/21/99089/]հայտնել [/url]էր [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը, մեր տեղեկություններով՝ ոստիկանության մարզային վարչություններից մեկի Անչափահասների գործերով բաժանմունքի աշխատակիցները օպերատիվ տվյալներն իրացնելիս հոկտեմբերի 19-ին տարածքային բաժին էին հրավիրել 42-ամյա Հերմինե Հ.-ին և նրա աղջկան՝ 15-ամյա Լ. Հ.-ին, ով սովորում է այդ մարզի հիմնական դպրոցներից մեկի 9-րդ դասարանում: Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրող Գ. Շամշյանը, Լ. Հ.-ն ոստիկանությանը հայտնել էր, որ 2015 թ.-ի գարնանը իրենց տանը քրոջ ամուսինը՝ 28-ամյա Ա. Ջիլավյանը, դանակի սպառնալիքով սեռական հարաբերություններ էր ունեցել իր հետ, որը կատարվել էր մինչև 2016 թ.-ի սեպտեմբեր: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր