211652_close_icon
views-count1827 դիտում article-date 18:56 03-11-2016

Եթե դնենք իրավահավասարության սկզբունքը, կարող ենք իրավիճակ փոխել. Արա Պապյան

«Մենք ունենք դաշնակից Ռուսաստան, որը զենք է վաճառում իր դաշնակցի թշնամուն և վաճառում է մասսակայան ոչնչացման զենք»,- մատնանշեց «Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը «Ռուսաստան. փրկի՞չ, դաշնակի՞ց, թե...» թեմայով այսօր կազմակերպված քննարկման ժամանակ: Պապյանը նկատեց, որ ռուսները հարգում են ուժը. «Դու հակադարձում ես, քեզ կհարգեն, բայց եթե կուլ տաս ճնշումը՝ քեզ կճնշեն: Երբ Ռուսաստանի հետ հարաբերություններում իրավահավասարության սկզբունք կդնենք, կարող ենք իրավիճակ փոխել»: Քննարկման մասնակից ազգագրագետ Հրանուշ Խառատյանի կարծիքով, Ռուսաստանի հետ հարաբերություններում մենք քաղաքական ծրագիր չունենք, բացի հնազանդ ենթակայությունից. «Չեմ ցանկանում հայ-ռուսական հարաբերությունները չարիք անվանել, սակայն մեր ողբերգությունն այն է, որ Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները չգիտակցված, չծրագրված են»: Ազգագրագետը չհաշվարկված քաղաքական քայլ համարեց Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունը:

Նմանատիպ նյութեր