6487 դիտում
13:52 19-05-2016
Պատերազմն անխուսափելի է, ամռանն Ադրբեջանը կրկին եռօրյա, քառօրյա կամ հնգօրյա պատերազմական գործողությունների կդիմի. Արա Պապյան
Ադրբեջանի հետ պատերազմն անխուսափելի է. ամռանը Ադրբեջանը կրկին եռօրյա, քառօրյա կամ հնգօրյա պատերազմական գործողությունների կդիմի: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտատարեց «Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը` հայտարարելով. «Պատերազմից չենք փախչելու և շատ մոտ ապագայում, կարծում եմ՝ ամռանը պետք է սպասել ապրիլյան պատերազմի նման այլ պատերազմի»:
Թե ինչու ամռանը, ապա հիշեցնենք, որ մինչև օգոստոս Ադրբեջանում պետք է անցկացվի «Ֆորմուլա1»-ը, ինչի համար Ադրբեջանը հսկայական ֆինանսական միջոցներ է ներդրել:
Անդրադառնալով Վիեննայում մայիսի 16-ին Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպմանը, նշեց, որ սա ընդամենը համանախագահների ցանկությունները բավարարող, սակայն անպտուղ հանդիպում էր, որից Հայաստանը որևէ դրական բան չստացավ:
Եվ, առհասարակ, ըստ Արա Պապյանի` բանակցությունները վերսկսելու ոչ մի հիմք չկա, հատկապես, որ Սերժ Սարգսյանի կողմից դրված երեք նախապայմաններն էլ, ըստ էության, չեն կատարվել:
«Հայաստանը պետք է պնդեր, որ Լեռնային Ղարաբաղը ներկայացված լիներ»,- պնդեց Ա. Պապյանը:
Նրա համար անհասկանալի է Արցախի դիրքորոշումը, քանի որ կարծում է, որ Արցախն էլ պետք է պնդեր իր մասնակցության վրա, քանի որ «որևէ մեկը Բիշքեկյան համաձայնագիրը չէր էլ «ջրել»»:
«Խախտված է իր տարածքային ամբողջականությունը, պետական պաշտոնյաները պարտավոր են քայլեր ձեռնարկել վերականգնելու համար այդ տարածքները՝ անկախ նրանից, դրանք մեծ են, թե փոքր, կարևոր են, թե ոչ»,- ասաց Ա. Պապյանը:
Իսկ նրանում, որ շփման գծի վրա պետք է տեղադրվեն միջադեպերի հետաքննության մեխանիզմներ, ավելանա Կասպրշիկի գրասենյակի դիտորդների թիվը, ապա այստեղ էլ Արա Պապյանը առանձնապես մեծ հույսեր չի փայփայում:
Նմանատիպ նյութեր
3003 դիտում
18:08 04-01-2021
Նորից փորձում ես արդարանալ՝ ասելով, թե պատերազմն անխուսափելի էր․ Վազգեն Պետրոսյան
6954 դիտում
10:26 22-05-2016
Ինչպես մոլլա Նասրեդինն էր ասում՝ Աստված մեր էշը կորցնել է տալիս, որ հետո գտնելուց հետո ուրախանանք. Արա Պապյան
Այս բաժնից
790 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
655 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
454 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը