«Մաշան և արջը» երեխաների համար ամենավտանգավոր մուլտֆիլմերի ցանկում է հայտնվել
Ռուս հոգեբանները վտանգավոր մուլտֆիլմերի ցուցակ են կազմել և պաշտոնապես հայտարարել, որ նշված ցուցակում առաջին տեղը զբաղեցնում է «Մաշան և արջը» մուլտսերիալը: Այս մասին հայնտում է belrynok.com-ը:
Ըստ հոգեբանների՝ մուլտֆիլմը վտանգավոր է երեխաների համար. այն վերջիններիս մեջ առաջացնում է սեփական խնդիրները ինքնուրույն լուծելու անկարողություն, անհարգալի վերաբերմունք մեծերի նկատմամբ և դրական է ներկայացնում կամակորությունը:
Նշենք, որ 2-րդ տեղում է ամերիկյան «Հրեշների դպրոցը», 3-րդ հորիզոնականում է հայտնի «Սպունգ Բոբ քառակուսի տաբատ»-ը, 4-րդում՝ «Թոմը և Ջերին»:
«Համացանցում այնպիսի խառնաշփոթ է, որ ցանկացածը մեկը կարող է գրել, այն, ինչ ուզում է: Պետք է խորհուրդ տալ մինչ քննադատելը՝ գոնե մեկ անգամ դիտել մուլտֆիլմը»,- ասել է «Մաշան և արջը» մուլտֆիլմի ռեժիսոր Չերվյացովը: